ՌԴ ԱԳՆ․ Բուչայում ուկրաինացի արմատականների սադրանքները նպատակ ունեն խափանել խաղաղ բանակցությունները
Ուկրաինայի կողմից Ռուսաստանին Բուչա քաղաքում խաղաղ բնակչության դեմ հանցագործությունների մեջ մեղադրելը սադրանք է, որի նպատակն է սրել հակամարտությունը և խանգարել խաղաղ բանակցություններին, ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կիևի ռեժիմի հերթական հանցագործության իմաստը խաղաղ բանակցությունների խափանումն ու բռնության սաստկացումն է»,- կիրակի՝ ապրիլի 3-ին գրել է նա Telegram-ալիքում։
«Այս հանգստյան օրերին ուկրաինական կողմը սկսել է տեղեկություններ տարածել Բուչայի խաղաղ բնակիչների շրջանում իբր մեծ թվով զոհերի մասին։ Լուսանկարների և տեսանյութերի բեմադրված լինելուն անմիջապես ուշադրություն են դարձրել Ցանցի օգտատերերը։ Հատկանշական է, որ ուկրաինական հեռուստաալիքով ցուցադրված տեսանյութում խաղաղ բնակիչների մարմիններն ընկած են անվնաս տների կողքին։
Ի պատասխան Բուչայում մեծ թվով խաղաղ բնակիչների իբր սպանության տեսանյութերի հրապարակման՝ ամերիկացի լրագրող Մայքլ Թրեյսին ենթադրել է, որ այդ կերպ Կիևը փորձում է Վաշինգտոնին մարտական գործողությունների դրդել»,- գրել է «Իզվեստիա»-ն։
«Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի իրաքյան զանգվածային ոչնչացման զենքի վերացման գծով նախկին տեսուչ Ուիլյամ Սքոթ Ռիթեր-կրտսերն ընդգծել է, որ Ուկրաինայի իշխանությունները պետք է բուժզննման տվյալներ ներկայացնեն Բուչայի իրադարձությունների մասին։ Փորձագետը փաստել է, որ գիտականորեն ապացուցված այդ բոլոր նյութերի հրապարակումից հետո կարելի կլինի արդեն խոսել այս կամ այն կողմի մեղավորության մասին։
ԱՄՆ-ում ՌԴ-ի դեսպան Անատոլի Անտոնովի խոսքով՝ խաղաղ բնակիչները չեն տուժել ուկրաինական Բուչա քաղաքում՝ ՌԴ-ի Զինված ուժերի վերահսկողության տակ գտնվելիս, իսկ ԱՄՆ-ում լռության են մատնում Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Բուչա քաղաքի հրետակոծումը ռուսական զորքերի դուրս գալուց հետո։ Նա ակնհայտ է համարել այն, որ «Կիևի ռեժիմը փորձել է իր չարագործությունների մեղքը բարդել Ռուսաստանի վրա»։
Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ նիստ գումարելու կոչով, Բուչայում ուկրաինացի արմատականների սադրանքի առնչությամբ։
Իր հերթին, Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել է, որ անհրաժեշտ է ուկրաինական Բուչա քաղաքի իրադարձությունների անկախ հետաքննություն անցկացնել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիևի ռեժիմի հրապարակած բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը Բուչայում ՌԴ ԶՈւ-ի իբր հանցագործությունների մասին սադրանք են։ Գերատեսչությունն ընդգծել է, որ ռուսաստանցի զինվորականները քաղաքից հեռացել են դեռևս մարտի 30-ին, իսկ Բուչայում հանցագործությունների վկայությունները հայտնվել են նրանց հեռանալուց հետո չորրորդ օրը, երբ քաղաք են մտել ՈւԱԾ-ի աշխատակիցներն ու ուկլրաինական հեռուստատեսության ներկայացուցիչները։
Մինչդեռ, Ուկրաինայի ոստիկանությունը դեռևս ապրիլի 2-ին տեղեկացրել էր, որ Ուկրաինայի ԶՈւ-ի ուժայինները Բուչայում «զտում» են իրականացրել սպանված խաղաղ բնակիչների տեսանյութի հայտնվելուց մեկ օր առաջ։ Նրանք նշել են, որ իրականացվել է «մաքրում» դիվերսանտներից և ռուս զինվորականների հետ համագործակցողներից, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.