Առուշ Առուշանյանը կրկին լծվել է համայնքը շենացնելու գործին
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք,որ համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը կրկին լծվել է համայնքը շենացնելու գործին:
Մի շարք թաղամասերում նախատեսվում է հիմնովին նորոգել բազմաբնակարան շենքերի բակերը: Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը նախագծող ընկերության ներկայացուցիչների հետ այցելել է տարբեր թաղամասեր: Համայնքի ղեկավարը աշխատանքային շրջայցի ընթացքում նաև ջերմ հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ:
Գորիսում, ինչպես նաև բոլոր բնակավայրերում սկսվում են մի քանի տասնյակ ծրագրեր, որոնց շուրջ այս պահին նախագծանախահաշվային աշխատանքներ են իրականացվում, բազմաթիվ ծրագրերի մասով արդեն իսկ շինաշխատանքների մրցույթները հայտարարված են: Նախատեսվող աշխատանքների շրջանակներում համայնքի ղեկավարն այցելել էր Ավանգարդ 5-րդ թաղամաս /Ծտի բներ/, Գալստյան փողոց, Մաշտոցի փողոցի թիվ 146, 148, 150 բնակելի շենքեր, որոնք պլանավորվում են հիմնովին նորոգել:
Այս տարի նաև կենտրոնական, երկրորդային մի շարք ճանապաարհներ ու փողոցներ են հիմնովին նորոգվելու: Գորիսում այս տարի ևս մեծածավալ շինաշխատանքներ են պլանավորվում, որոնք խոշորացված համայնքում կենսական նշանակության հարցեր են լուծելու, ինչպես նաև սահմանամերձ բնակավայերի բնակիչների սոցիալ-տնտեսական խնդիրներն են լուծելու: Սպասվող ծրագրերի մասին առավել մանրամասն կներկայացվի առաջիկայում, տեղեկացնում է YerevanToday.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: