Վրաստանի նոր արտաքին գործերի նախարար է դարձել Իլյա Դարչիաշվիլին
Վրաստանի արտաքին գործերի նոր նախարար է դարձել 41-ամյա Իլյա Դարչիաշվիլին։ Նա 2021-ից զբաղեցրել է կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, իսկ մինչ այդ Լեհաստանում Վրաստանի դեսպանն էր։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօրվա ճեպազրույցում տեղեկացրել է, որ Դավիթ Զալկալիանին աշխատանքը կշարունակի որպես Ամերիկայի Միացյալ Նահանգներում Վրաստանի դեսպան, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։
Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել նրան ԱԳՆ ղեկավարի պաշտոնում աշխատանքի համար։ «Հրաժարական» բառը ճեպազրույցում վարչապետը չի օգտագործել։
Զալկալիանին փոխվարչապետ էր Իրակլի Ղարիբաշվիլու և նախորդ վարչապետի՝ Գերոգի Գախարիայի կառավարությունում։
«Իլյա Դարչիաշվիլին նշանակվել է Վրաստանի արտաքին գործերի նախարար»,- ասել է Ղարիբաշվիլին ճեպազրույցում։
Իլյա Դարչիաշվիլին տարբեր ժամանակներում եղել է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքի առաջին փոխնախարար, Տեղական ինքնակառավարման ֆոնդի գործադիր տնօրեն, ֆոնդի տնօրենի առաջին տեղակալ, իսկ մինչ պետական պաշտոններ զբաղեցնելը աշխատել է մասնավոր հատվածում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 09:43
Правозащитники требуют от Азербайджана освободить всех армянских заключённых, находящихся в его тюрьмах, в том числе бывшего министра правительства Нагорного Карабаха Рубена Варданяна. С призывом вмешаться в ситуацию обратился к бывшему президенту США Дональду Трампу сын Варданяна Давид.
-
2025-06-18 09:36
Военно-воздушные силы Израиля наносят серию ударов в районе столицы Ирана Тегерана, сообщает армия обороны Израиля (ЦАХАЛ) в Telegram-канале.
-
2025-06-18 09:32
Российский предприниматель, глава ГК "Ташир" Самвел Карапетян, сам покинул свой дом в Ереване и сел в полицейскую машину, передает корреспондент Sputnik Армения.
-
2025-06-18 09:30
Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху провел телефонный разговор с президентом США Дональдом Трампом, сообщил The Times of Israel израильский чиновник.