Կրեմլ․ Մոսկվան կտրականապես հերքում է Բուչա քաղաքում խաղաղ բնակիչների սպանության մեղադրանքները
Մոսկվան կտրականապես հերքում է Բուչա քաղաքում խաղաղ բնակիչների սպանության ցանկացած մեղադրանք և առաջարկում է այդ թեման քննարկել ամենաբարձր մակարդակով, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան հանդես է եկել այս թեման Անվտանգության խորհրդում քննարկելու նախաձեռնությամբ։ «Մենք գիտենք, որ այս նախաձեռնությունն արգելափակվել է։ Մեր դիվանագետները կշարունակեն ակտիվ ջանքերն այս հարցը Անվտանգության խորհրդի օրակարգ տեղափոխելու համար։ Թեման չափազանց լուրջ է»,- ասել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակը կոչ է արել միջազգային առաջնորդներին չշտապել Բուչայում տիրող իրավիճակի վերաբերյալ մեղադրանքներ հնչեցնել։ «Իրավիճակը, անշուշտ, լուրջ է, և մենք կպահանջենք, որ հատկապես շատ միջազգային առաջնորդներ չշտապեն հայտարարություններ անել, բայց, այնուամենայնիվ, տեղեկատվություն պահանջեն տարբեր աղբյուրներից, առնվազն լսեն մեր փաստարկները»,- ասել է Պեսկովը։ «Այս տեղեկությունը պետք է լրջորեն կասկածի տակ դրվի»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Նա ընդգծել է, որ այդ նյութերին «վստահել չի կարելի»։
Կրեմլը չի մեկնաբանում, թե ինչպես կարող է այս իրավիճակը ազդել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների վրա։ «Դա դեռ չենք մեկնաբանում։ Ես դեռ տեղեկություն չունեմ բանակցությունների շարունակման ժամանակացույցի մասին»,- ասել է Պեսկովը։
Նշենք, որ ապրիլի 3-ին Ուկրաինայի Բուչա քաղաքից տարածվել են լուսանկարներ, որոնցում պատկերված են փողոցներում ընկած դիեր։ Կադրերը հրապարակել են Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, Reuters-ը և AFP-ը։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիևի ռեժիմի հրապարակած բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը սադրանք են, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 13:18
Никол Пашинян считает провокационными заявления экспертов и политиков о том, что ирано-израильская эскалация может создать угрозы Сюникской области ввиду азербайджанских амбиций в контексте экстерриториального коридора.
-
2025-06-18 13:17
Танки Армии обороны Израиля (ЦАХАЛ) открыли огонь по толпе за гуманитарной помощью на юге сектора Газа. Погибли 59 человек, ранены более 200. Об этом сообщает Reuters со ссылкой на палестинских медиков, пострадавших и кадры с места.
-
2025-06-18 12:17
Вчерашние события снова продемонстрировали всю несостоятельность действующей власти Армении, говорится в заявлении главы группы компаний «Ташир» Самвела Карапетяна.
-
2025-06-18 12:15
К зданию Следственного комитета Республики Армения, где собрались сторонники владельца компании «Ташир Групп» Самвела Карапетяна, доставлено большое количество сотрудников полиции.