Последние новости

Փորձագետ․ Սպասվող պատերազմի պայմաններում Հայաստանին զրկել են Գլխավոր շտաբի պետից

ՀՀ Զինված ուժերը զրկվել են Գլխավոր շտաբի պետից։ Եվ սա՝ սպասվող պատերազմի պայմաններում։ Այս մասին ապրիլի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։

Ներկա պահին, ինչպես նշել է փորձագետը, ՀՀ ԶՈւ-ի Գլխավոր շտաբը գլխավորում է պետի պաշտոնակատարը։ Ջամալյանի կարծիքով՝ ստեղծված պայմաններում երկրի անվտանգության ապահովումը դառնում է չափազանց դժվար։ «Ակտուալ արտաքին սպառնալիքների և Գլխավոր շտաբի ղեկավարության բացակայության պայմաններում հնարավո՞ր է արդյոք երկրի արդյունավետ պաշտպանություն կազմակերպել։ Գլխավոր շտաբի պետի պաշտոնակատարի առկայության փաստը, հենց պետի փոխարեն, անկասկած, բացասաբար կանդրադառնա կառավարման որակի և արդյունավետության վրա»,- համոզված է ռազմական փորձագետը, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ