Մեր խաղաղությունը փխրուն է. պաշտպանության փոխնախարարը` հնարավոր լարման մասին
Արցախում ու Հայաստանի սահմաններին պահպանվող լարվածության միտումը մտահոգության տեղիք է տալիս։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը` մեկնաբանելով ռազմական լայնածավալ գործողությունների վտանգի մասին` ՀՀ վարչապետի մարտի 31-ի հայտարարությունը։
«Այս պահին իրավիճակը շարունակում է մնալ կայուն լարված. Արցախա– ադրբեջանական շփման գծում, մասնավորապես Փառուխում, ընդհանուր առմամբ իրավիճակը շարունակում է մնալ նույնը։ Այսինքն, ինչ տեղեկատվություն որ տրամադրվել է, որևէ փոփոխության չի ենթարկվել: Հրաձգություն, մեծ բախումներ այս պահին չկան»,– ասաց Սարգսյանը։
Հնարավոր լարման մասին հարցին պաշտպանության փոխնախարարը պատասխանեց, որ երբևէ չի բացառել հնարավոր էսկալացիան, քանի որ, նրա խոսքով` մեր խաղաղությունը փխրուն է։
«Եվ այս պահին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված` չի բացառվում, որ որևէ մեկը, որևէ պետություն, փորձի ապակայունացնել վիճակն ու իր շահերն առաջ տանել»,– ասաց Սարգսյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 14:47
Следком Армении, помимо депутатов фракции "Армения" и бывших министров Сейрана Оганяна и Арцвика Минасяна, предъявил обвинения еще четырем лицам. Об этом сообщила пресс-служба Следкома Армении.
-
2025-07-28 14:45
Сообщения якобы об атаках инфраструктуры "Аэрофлота" хакерскими группировками достаточно тревожные, заявил пресс-секретарь президента России Дмитрий Песков.
-
2025-07-28 14:44
Мэр Гюмри Вардан Гукасян заявил, что осуждает аресты архиепископов Микаэла Аджапахяна и Баграта Галстаняна. Об этом он заявил журналистам в понедельник.
-
2025-07-28 14:41
Более 300 грузовиков с гуманитарной помощью прибыли на территорию сектора Газа. Об этом сообщило Управление по координации действий правительства Израиля на палестинских территориях (COGAT).