«5165 շարժում»-ը պահանջում է ճանաչել Արցախի անկախությունը
«5165 շարժման» ներկայացուցիչներն այսօր ԱԺ–ի պատգամավորներին պահանջագիր ներկայացրին` պահանջելով օրենսդիրից ճանաչել Արցախի անկախությունը և անհապաղ աշխատանքներ սկսել նրա միջազգային ճանաչման ուղղությամբ։
ԱԺ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց շարժման խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը` ներկայացնելով նամակի բովանդակությունը։
«Սա Արցախի փրկության պահանջն է։ Բոլորդ գիտեք, թե ինչ իրավիճակ է` թշնամին մաս առ մաս գրավում է Արցախը` հայկական բնակավայրերը, ռազմավարական նշանակության բարձունքները, որտեղից, կարելի է ասել, վերահսկում է ամբողջ Արցախը։ Ներկայիս իշխանությունը պետք է դուրս շպրտեր թշնամուն, իսկ երկրորդ հերթին` պետք է Ադրբեջանին ստիպեր գալ կարգավորման դաշտ, սակայն նրանք չեն անում ոչ մեկը, ոչ էլ մյուսը»,– ասաց Սողոմոնյանը։
Նրա խոսքով` ՀՀ կառավարությունը ԼՂ հակամարտության գործընթացի երաշխավորներից` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից, գործուն և արդյունավետ մեխանիզմներով պետք է պահանջի Ադրբեջանից բերել կարգավորման դաշտ։
Սողոմոնյանը Արցախում տեղի ունեցող իրադարձությունները` գազամատակարարման անջատումը, բնակավայրերի վրա հարձակումը, ժողովրդին ահաբեկումը, համեմատեց ցեղասպանության հետ։ Շարժման ներկայացուցիչը շեշտեց` նման գործողություններով փորձում են հարկադրել այնտեղի ժողովրդին լքել իրենց բնակավայրերը ու հայաթափել Արցախը։
Շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը, դիմելով բոլոր քաղաքական ուժերին, ասաց, որ Արցախի ճանաչումը պետք է դառնա բոլորի օրակարգի հարցը։
«Դիմում եմ մեր պատգամավորներին և իշխանությանը, եթե փորձեք մոլորեցնել ժողովրդին, թե ճանաչվելով Արցախի անկախությունը` պատերազմ կսկսվի, ապա մենք ձեզ կմեղադրենք Ադրբեջանի հետ պայմանավորվածություններ ունենալու մեջ, որպեսզի հարկադրեք ժողովրդին վախի ազդեցության տակ հրաժարվել Արցախից։ 30 տարի հայ զավակների արյունն է հոսել հանուն Արցախի, և այսօր դա դավաճանություն է սեփական զավակների նկատմամբ»,– ասաց Տոնոյանը։
Նա նշեց, որ իրենք հետևողական են լինելու, որպեսզի հարցը մեծ հնչեղություն ստանա, ու ժողովուրդն էլ միանա տվյալ պահանջին։
Շարժման ներկայացուցիչները ձեռքերին պահել էին Արցախի դրոշը, ինչպես նաև «Այսօր` Արցախը, վաղը` Զանգեզուրը, մյուսը` Երևանը», «Ճանաչենք Արցախը» գրառմամբ պաստառներ։
Ապրիլի 6-ին, երբ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի նախաձեռնությամբ տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, դրան զուգահեռ «5165 շարժման» ներկայացուցիչները պատրաստվում են վաղ առավոտից` ժամը 10։00-ից բողոքի գործողություններ սկսել Հանրապետության հրապարակում, ինչպես նաև նստացույց անցկացնել, որպեսզի փորձեն կասեցնել հնարավոր որևէ փաստաթղթի ստորագրումը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 19:45
Временный управляющий компании "Элсети Армении" Романос Петросян провел ряд кадровых перестановок. Об этом он сообщил на своей странице в соцсетях.
-
2025-07-24 19:43
Ваагн Чахалян, находящийся под стражей с 5 июля, направил Николу Пашиняну из пенитенциарного учреждения письмо, в котором говорится: «Я не обращаюсь к вам с приветствиями, Никол, и вы лучше всех знаете, почему. Вы не можете себе представить, Никол, но я слушал вашу пресс-конференцию от начала до конца в тюрьме. Что ж, я теперь такой же, как и вы, я не способен ни творить добро, ни сделать что-либо полезное для человечества. Но, слава Богу, во-первых, моё состояние временное, а во-вторых, я не занимаюсь злодеяниями.
-
2025-07-24 19:38
Семья Карапетян не обязана продолжать реализацию инвестиционной программы в компании "Электрические сети Армении". Об этом заявила бывший министр юстиции, юрист Арпине Ованнисян, комментируя заявление председателя КРОУ Месропа Месропяна.
-
2025-07-24 19:36
Германская епархия Армянской Апостольской церкви призывает власти страны уважать независимость Церкви и придерживаться принципов права и справедливости. Об этом заявил РИА Новости духовный пастырь армянской общины Баден-Вюртемберга Тиратур Сардарян.