Պուտինը նոր հրամանագիր է ստորագրել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հրամանագիր է ստորագրել օտարերկրյա պետությունների ոչ բարեկամական գործողություններով պայմանավորված վիզային բնույթի պատասխան միջոցառումների մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Օտարերկրյա պետությունների ոչ բարեկամական գործողությունների հետ կապված վիզային բնույթի պատասխան միջոցառումների մասին» հրամանագիրը ստորագրվել է՝ ելնելով Եվրամիության, մի շարք օտարերկրյա պետությունների, նրանց քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, նրանց տարածքներում մշտապես բնակվող կամ ժամանակավորապես գտնվող, այդ օտարերկրյա պետությունների կամ Եվրամիության կողմից տրված ճամփորդական փաստաթղթեր ունեցողների կողմից ՌԴ-ի, նրա քաղաքացիների և իրավաբանական անձանց նկատմամբ ոչ բարեկամական գործողություններին ի պատասխան անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունից։
Այսպիսով` Ռուսաստանը դադարեցրել է ԵՄ-ի, Նորվեգիայի, Դանիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի և Լիխտենշտեյնի հետ վիզաների տրամադրման դյուրացման մասին համաձայնագրերի որոշ կետերի գործողությունը։
Հրամանագիրը վերաբերում է դիվանագիտական անձնագրերի դրույթներին ՝ կասեցնելով այն նորմը, որով նրանք կարող էին մուտք գործել Ռուսաստանի տարածք առանց վիզաների ։
Ավելի վաղ Ռուսաստանը, որպես պատասխան միջոց, «սև ցուցակում» էր ներառել ԵՄ բարձրագույն ղեկավարությանը: Ռուսական «սև ցուցակում» ընդգրկված են ԵՄ անդամ որոշ երկրների կառավարությունների և խորհրդարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական գործիչներ և լրատվամիջոցների աշխատակիցներ, որոնք անձնական պատասխանատվություն են կրում հակառուսական պատժամիջոցների առաջխաղացման, ռուսատյաց տրամադրությունների բորբոքման, ռուսալեզու բնակչության իրավունքների ոտնահարման համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.