Последние новости

Կարին Տոնոյան․ Խաղաղության պայմանագիրը դավաճանություն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ-ն վաղուց արդեն փաստացի ճանաչել է Արցախի անկախությունը, քանի որ բազմիցս կնքվել են միջպետական պայմանագրեր, ինչը փաստում է, որ դրանք կնքվել են երկու պետությունների միջև։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը ԱԺ շենքի դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ։

 

 

Դիմելով իշխանություններին՝ Տոնոյանն ասաց, որ եթե նրանք մոլորեցնեն ժողովրդին, թե Արցախի անկախության ճանաչման հետևանքով նոր պատերազմ կսկսվի, ապա իրենք Փաշինյանին կմեղադրեն Ալիևի հետ գաղտնի սադրանքների ու պայմանավորվածությունների մեջ։

«2020 թվականին, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, Արցախի անկախությունը ճանաչված չէր»,- ասաց Տոնոյանը, տեղեկացնում է ArmeniaToday.news-ը։

Մանրամաները՝ տեսանյութում։

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ