Последние новости

Լիտվան և Լատվիան արտաքսում են Ռուսաստանի դեսպաններին

Բալթյան երկու հանրապետությունները՝ Լիտվան և Լատվիան, արտաքսում են իրենց երկրներում հավատարմագրված Ռուսաստանի դեսպաններին՝ Ուկրաինա ներխուժմանն ու Բուչայում տեղի ունեցած իրադարձություններին ի պատասխան։

Պաշտոնական Վիլնյուսի կայացրած որոշման մասին այսօր հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը՝ հավելելով, որ որոշում է կայացվել Կլայպեդայում գործող ռուսաստանյան հյուպատոսարանի փակման մասին։

Լատվիան ևս հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազեցման և Մոսկվայից դեսպանի հետկանչի մասին, տեղեկացնում է Azatutyun.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ