Արցախի խորհրդարանը բոլոր հինգ խմբակցությունների անունից հայտարարություն կընդունի
Արցախի խորհրդարանի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները վաղը հանդես կգան համատեղ հայտարարությամբ։ Այս մասին ապրիլի 4-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա պարզաբանեց, որ հայտարարությունը, որը կընդունվի վաղը, վերաբերում է Արցախում տիրող իրավիճակին։
Պատգամավորը մանրամասներ չհրապարակեց՝ հորդորելով սպասել հայտարարության ընդունմանը։
«Հայտարարությունը կընդունվի Արցախի Ազգային ժողովի բոլոր հինգ խմբակցությունների անունից»,- ընդգծեց Հակոբյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Արցախի Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ կգումարվի խորհրդարանի արտահերթ նստաշրջան։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: