Последние новости

Ավետիք Չալաբյան․ Մենք Արցախի անկախությունը պետք է ճանաչեինք 2020 թվականի սեպտեբերի 27-ին

Եթե մենք տեր չհանգնենք Արցախին, կարող է մի քանի ամիս անց էլ Արցախ չունենք։ Այս մասին ԱԺ-ի դիմաց ասաց «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

Նրա խոսքով՝ մեզանից յուրաքանչյուրը մեծ զրկանքներ է կրել, որպեսզի կարողանանք պահել Արցախը։ «Մեր պատմական հայրենք կարևորագույն մասը երբևէ թուրքի կողմից չի նվաճվել, միշտ հայկական է եղել։ Հիմա ուզո՞ւմ ենք, որ դա դառնա թուրքի փայ։ Ամբողջ աշխարհը հիմա հարցնում է, իկ դու ի՞նչ ես ուզում հայ ժողովուրդ։ Հա՛յ ժողովուրդ, հայրենիքի՞դ ես տեր, թե՞ գարեջրատներին»,- նշեց նա՝ նկատելով, եթե ազգը ոտքի կանգնի, հնարավոր է, որ ամբողջ ընթացքը շրջել։

Նշենք, որ Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով «5165 շարժումը» ակցիա է իրականացրել Ազգային ժողովի դիմաց։ Նրանք նաև Արցախի անկախությունը ճանաչելու պահանջագիր են ներկայացրել ԱԺ-ին, տեղեկացնում է ArmeniaToday.news-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ