ԲԴԽ-ում քննարկվել է էլեկտրոնային մակագրման համակարգի վերագործարկման աշխատանքների ընթացքը
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանը և ԲԴԽ անդամները Խորհրդի շենքում այսօր հանդիպել են «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մանուկյանի հետ, NEWS.am–ը տեղեկանում է ԲԴԽ ֆեյսբուքյան էջից:
Հանդիպման ընթացքում քննարկվել է էլեկտրոնային մակագրման համակարգի վերագործարկմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Չնայած մինչ օրս Դատական դեպարտամենտն այդպես էլ չի ստացել էլեկտրոնային մակագրման համակարգի գործարկման և շահագործման բանալիները և չունի ֆիզիկական հասանելիություն սերվերային համակարգին, ի նկատի ունենալով ՀՀ դատախազության տեղեկացումը քրեական գործով ծրագրի շահագործման խոչընդոտների բացակայության մասին, «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի հեղինակ և սպասարկումն ապահովող կազմակերպության և Դատական դեպարտամենտի մասնագետների կողմից ամենօրյա ռեժիմով շարունակվում են աշխատանքները՝ համակարգի ամբողջական շահագործումն օր առաջ ապահովելու համար:
ԲԴԽ մեկ դատավոր և մեկ գիտնական անդամ Խորհրդի կողմից լիազորվել են իրենց անմիջական հսկողության տակ պահել վերը նշված աշխատանքների ընթացքը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.