Последние новости

Սննդամթերքի գների փոփոխությունը ՀՀ-ում մեկ տարվա ընթացքում

ՀՀ բնակիչները չեն հասցնում հետևել գների աճին ու արդեն դադարել են զարմանալ սննդամթերքի գրեթե ամեն օր փոփոխվող գներից։

Վերջին մեկ տարում ամենաշատը թանկացել է բանջարեղենը. անցյալ տարի դրանք թանկացել էին ոռոգման հետ կապված խնդիրների պատճառով։

Մրգի վրա ոռոգման ջրի խնդիրն ավելի քիչ է ազդել, այդ պատճառով նույնիսկ արտահանման բարձր ծավալի դեպքում դրանց գները 12 ամսում նվազել են։

Հացի և ձավարեղենի գները բարձրացել են մոտավորապես 10 %-ով, կարագը և բուսական յուղը՝ մոտավորապես 7 %-ով ( երկու դեպքում էլ՝ պարենի համաշխարհային գների աճի պատճառով): Մսի գները փոքր-ինչ աճել են մասամբ հացահատիկային կերերի թանկացման պատճառով։ Ձկան և ծովամթերքի գները նույնպես աճել են։ Կաթնամթերքի և ձվի գները ևս բարձրացել են։

Մեկ տարվա ընթացքում` 2021-ի փետրվարից մինչև 2022-ի փետրվարը, սննդամթերքը թանկացել է 11.4%–ով, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ