Հայ դատը աշխատում է Հայոց ցեղասպանության ուսուցման համար 10 միլիոն դոլար ապահովելու ուղղությամբ
ԱՄՆ Կոնգրեսականներ Քերոլին Մալոնին և Գուս Բիլիրակիսը Կոնգրեսում ներկայացրել են Հայոց ցեղասպանության ուսուցման վերաբերյալ երկկուսակցական օրինագիծ՝ հաշվի առնելով Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը ԱՄՆ Կոնգրեսի և նախագահի կողմից։
Հիմնվելով Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման զույգ բանաձևերի վրա՝ օրինագծի նպատակն է առաջիկա հինգ տարիների ընթացքում 10 միլիոն դոլար հատկացնել Կոնգրեսի գրադարանին՝ Հայոց ցեղասպանության պատմության, դասերի, հանգամանքների և դրա ներկա դրսևորումների վերաբերյալ կրթական ծրագրեր իրականացնելու համար։ Մասնավորապես, կրթական ծրագրերը պետք է անդրադառնան Օսմանյան Թուրքիայի կողմից դիտավորյալ ծրագրավորված և պետական հովանավորչությամբ իրականացված՝ հայերի, հույների, ասորիների, սիրիացիների, քաղդեացիների, արամեացիների, մարիոնիտների և քրիստոնյա այլ փոքրամասնությունների զանգվածային սպանություններին, տեղահանություններին և մշակութային ժառանգության բնաջնջմանը 1915-1923 թթ։
«Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շնորհակալ է կոնգրեսականներ Մալոնիին և Բիլիրակիսին, ողջունում է այս խոհեմ և ճիշտ ժամանակին ներկայացված օրինագիծը, որն առաջ է քաշվել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ցեղասպանությունն ավարտին հասցնելու ջանքերի ետնապատկերի վրա։ Դաշնային այս օրենսդրությունը պատասխանատու հաջորդ քայլն է, որը հիմնված է ամերիկյան հիշողության վրա և կզգուշացնի ամերիկացիներին ցեղասպանության շարունակական սպառնալիքի մասին՝ երաշխավորելով, որ ապագա սերունդները կօգտվեն այս հանցագործության դասերից: Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը լիովին աջակցում է այս օրինագծին և անհամբեր սպասում է Կոնգրեսի կողմից դրա ընդունմանն ու նախագահի կողմից՝ ստորագրմանը»։
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ներկայումս ակտիվ աշխատանքներ է իրականացնում, որպեսզի հնարավոր լինի օրինագծի ընդունման համար հնարավորինս մեծ թվով կոնգրեսականների ներգրավել։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
A1Plus.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 18:34
Сидящий в тюрьме Самвел Карапетян срывает операцию Пашиняна по захвату компании «Электрические сети Армении». Об этом написал на своей странице в «Facebook» политолог Владимир МАРТИРОСЯН.
-
2025-07-23 18:30
В правительстве Армении категорически опровергли и назвали "проявлением манипулятивной пропаганды" публикацию на испанском портале Periodista Digital о том, что Ереваном, Баку и Вашингтоном якобы согласован меморандум по так называемому "Зангезурскому коридору"; в документе он фигурирует как "мост Трампа".
-
2025-07-23 18:25
По благословению предстоятеля Ширакской епархии ААЦ, архиепископа Микаела Аджапахяна 26 июля в 17:00 в Гюмри состоится паломничество от церкви Сурб Акоп к церкви Сурб Аменапркич. Об этом говорится в сообщении, распространенном Ширакской епархией ААЦ.
-
2025-07-23 18:22
Я считаю, что у Вас была возможность представить свою позицию суду, однако она была признана необоснованной. С таким комментарием под соответствующей публикацией на странице Правительства Армении в «Facebook», в частности заявлением Правительства о решении Арбитражного института Торговой палаты Стокгольма по делу «Электрических сетей Армении», выступил вице-президент группы компаний «Ташир», председатель Совета директоров ЗАО «Электрические сети Армении» Нарек Карапетян.