Սերժ Սարգսյանը մասնակցելու է այսօր կայանալիք հանրահավաքին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է այսօր Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 5-ին, ասուլիսում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Մասնակցելու է ոչ միայն որպես կազմակերպիչ ուժերից մեկի՝ ՀՀԿ-ի նախագահ, ոչ միայն որպես Արցախի ու Հայաստանի անվտանգության համար հսկայական ամագ ունեցող մարդ, այլ մասնակցելու է նաև որպես Հայաստանի Հանրապետության մտահոգ քաղաքացի: Քաղաքացի, որը տանը նստել չի կարող, երբ տեսնում է, թե ինչ է կատարվում մեր երկու հայկական միավորների շուրջ:
Կարող է հարց ծագել, թե ինչու նախորդ հանրահավաքներին չէր մասնակցում: Այդ հարցը լեգիտիմ է: Դե պատկերացրեք, թե որքան օրհասական է իրավիճակը, որ նախագահ Սերժ Սարգսյանը ոչ միայն կազմակերպում է պայքար գործող իշխանությունների դեմ և Արցախի համար, այլ նաև մասնակցում է այս հանրահավաքին: վերջին անգամ նմն օրհասական վիճակ եղել է երևի այն ժամանակ, երբ հանդիպել են երեք նախագահները, Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը»,-ասաց նա, տեղեկացնում է News.am-ը:
Նշենք, որ հանրահավաքը կզմակերպել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, այն կայանալու է այսօր, ժամը 18.30-ին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.