Последние новости

Իբրահիմ Քալինը և Վիկտորյա Նուլանդը քննարկել են իրավիճակը Սիրիայում, Ադրբեջանում, Հայաստանում և Իսրայելում

Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը քննարկել են համաշխարհային օրակարգի մի շարք հարցեր։ Դրանց թվում են Սիրիան, Ադրբեջանը, Հայաստանը և Իսրայելը, էներգետիկ անվտանգությունը, պաշտպանական համագործակցությունը, ինչպես նաև երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները, հայտնում է Anadolu-ն։

Հանդիպման ընթացքում նշվել է, որ մարտի 29-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունները «դրական ազդակ» են հաղորդել խաղաղության ջանքերին, ընդ որում Թուրքիան «կարևոր դեր» է խաղում «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին վերջ տալու» ջանքերում։

Քալինը նշել է, որ Թուրքիան վճռականորեն կշարունակի հրադադարի և մարդասիրական միջանցքների բացման դիվանագիտական ​​նախաձեռնությունները։

Երկուստեք գոհունակություն է հայտնվել նաև Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հայտարարված ռազմավարական մեխանիզմի իրագործման կապակցությամբ՝ հայտարարելով, որ դա դրական ազդեցություն կունենա երկկողմ հարաբերությունների ընթացքի վրա, տեղեկացնում է News.am-ը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ