Ժոզեպ Բորել․ Ռուբլին ուժեղ դիմակայության ունակություն է ցուցադրել
Ռուսական ռուբլին լավ է դիմակայում ՌԴ-ի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին, որոնք մտցվել են Ուկրաինայի շուրջ իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Cope ռադիոկայանի հարցազրույցում։
Ըստ նրա՝ ռուբլին ուժեղ դիմակայության ունակություն է ցուցադրել։
Բորելը հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այժմ պնդում է, որ իրեն գազի դիմաց վճարեն ռուբլով՝ իր արժույթին սատարելու համար»։ «Տեսնենք, թե ինչ կստացվի»,- ասել է նա։
«Մենք ցանկանում ենք օգնել Ուկրաինային, բայց չենք ցանանում միջամտել պատերազմին,- ընդգծել է Բորելը։- ԵՄ-ը ռազմական միություն չէ, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է օգնենք նրանց։ Մենք անում ենք ինչ կարող ենք, բայց չանցնելով կարմիր գծերը, որպեսզի հակամարտությունը չխորանա», տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Բորելը տեղեկացրել է, որ Եվրամիությունը պատրաստվում է երեքշաբթի համաձայնեցնել Ուկրաինայի շուրջ իրավիճակի պատճառով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը։ «Մենք դեռևս քննարկում ենք, թե ինչ անենք էներգետիկայի հարցում»,- ավելացրել է Բորելը։ Նա բացառել է եվրոպական մակարդակով Ռուսաստանից գազի ներմուծման արգելքի վերաբերյալ որոշման ընդունումը։ «Միահամուռ որոշում չի կարող ընդունվել, որովհետև արդեն կա երկիր, այն է՝ Հունգարիան, որը հայտարարել է, որ դրա վրա վետո կդնի»,- նշել է Բորելը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.