ՀՅԴ․ Մենք Գլենդելում հավաքվել էինք ի աջակցություն Երևանում այսօր կայանալիք հանրահավաքի
Արցախը կանգնած է ճակատագրական վտանգների առջև, Արցախը շրջափակված է, Ալիևը նոր կապիտուլյացիոն պայմանագիր է ներկայացրել Հայաստանին՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի անդամ Վիգեն Սոսիկյանը:
«Նաև գիտենք, ըստ Նիկոլ Փաշինյանի, որ նա իր համաձայնությունն արդեն տվել է այդ համաձայնագրին, որ իրենք կոչում են խաղաղության պայմանագիր: Մենք նաև գիտենք, որ Ադրբեջանն աշխատում է Թուրքիայի հետ համագործակցաբար: Այսինքն մենք այսօր գտնվում ենք ճակատագրական վտանգի առջև: Եթե չկարողանանք կանխել կապիտուլյացիայի այս պայմանագիրը, մենք կգտնվենք նոր ցեղասպանության վտանգի առջև: Սա խաղաղության պայմանագիր չէ, կապիտուլյացիայի պայմանագիր է»,-ասաց նա:
Անդրադառնալով նախօրեին Գլենդելում տեղի ունեցած բողոքի ակցիային և դրա նպտակներին, Վիգեն Սոսիկյանն ասաց. «Նապատկներից մեկը կանխելն է որևէ տեսակի համաձայնություն այս իրավիճակում, որը վտանգում է արցախահայությանը: Երկրորդ նպատակը, մենք հավաքվել էինք ի աջակցություն Երևանում այսօր կայանալիք հանրահավաքին: Մենք երևանցիների հետ ենք, ուզում ենք իմանա Հայաստանի ժողովուրդը, որ մենք իրենց կողքին ենք: Մենք էլ պատրաստ ենք կագնել Արցախի ժողովրի կողքին և ընդդեմ դավաճանական ծրագրերի, որոնք սպառնում են մեր ազգային շահերին»:
Հարցին, թե իր կարծիքով ինչ կտա հանրահավաքը, նա պատասխանեց. «Այդպես չէ, որ մեկ հանրահավաքով պետք է ամեն ինչ փոխվի: Սա պայքար է, որը պետք է լինի յուրաքանչյուր հայի պայքարը: Հանրահավաքները մեկնարկ են նոր ակցիաների, նոր գործողությունների»:
ՀՅԴ-ական գործիչը նշեց, որ շուրջ 300-400 մարդ է մասնակցել ակցիային, որի ժամանակ վանկարկել են «Ազգ-բանակ-հաղթանակ», «Դավաճան-դավաճան»:
«Ակցիան կոչ էր, որ պետք է զինվորագրվել հայրենիքի պաշտպանության գործին»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 4-ի երեկոյան հարյուրավոր լոսանջելեսահայեր հավաքվել են Գլենդելում Հայաստանի հյուպատոսության մոտ՝ ի պաշտպանություն Արցախի և Արցախի հայաթափումը կանխելու Հայաստանի ժողովրդի ջանքերի։ Հավաքվածները հստակ արտահայտել են իրենց ուղերձը. դեմ են ցանկացած սցենարի, ուր Արցախը Ադրբեջանի մաս է, քանի որ պատմությունը ցույց է տալիս, որ դա կլինի հերթական ցեղասպանության նախադրյալը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.