ԱՄՆ-ն մարտին հիպերձայնային հրթիռի փորձարկում է անցկացրել
ԱՄՆ-ն մարտի կեսերին հաջողությամբ հիպերձայնային հրթիռ է փորձարկել, սակայն երկու շաբաթ լռել է՝ Ռուսաստանի հետ լարվածության սրումից խուսափելու համար, երբ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում էր մեկնել Եվրոպա: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության ներկայացուցչին։
Պաշտոնյայի խոսքով՝ հիպերձայնային զենքի հայեցակարգը (HAWC) գործարկվել էր Արևմտյան ափի մոտ B-52 ռմբակոծիչից համակարգի Lockheed Martin տարբերակի առաջին հաջող փորձարկման ժամանակ: Պաշտոնյան սակավ մանրամասներ է հաղորդել հրթիռի փորձարկման մասին՝ նշելով միայն, որ հրթիռն ավելի քան 65.000 ֆուտ է թռել և ավելի քան 300 մղոն հեռավորության վրա: Բայց նույնիսկ հիպերձայնային տիրույթի ստորին ծայրում՝ մոտ 3800 մղոն ժամում, 300 մղոն թռիչքը 5 րոպեից պակաս է տևում:
Փորձարկումը տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտարարեց, որ Ուկրաինան կիրառել է սեփական «Կինժալ» հիպերձայնային հրթիռը:
ԱՄՆ-ն նախընտրում է քայլեր չձեռնարկել և հայտարարություններ չանել, որոնք կարող են անհարկի սրել լարվածությունը Վաշինգտոնի և Մոսկվայի միջև։ Ուրբաթ ԱՄՆ-ն չեղարկել էր Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ICBM) փորձարկումը՝ Ռուսաստանի կողմից սխալ մեկնաբանություններից խուսափելու համար։ Օսթինը մարտի սկզբին արդեն հետաձգել էր փորձարկումը, որպեսզի խուսափի որևէ գործողությունից, որը Ռուսաստանը կարող է սխալ մեկնաբանել նման դժվարին պահին:
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն նաև որոշ զգուշավորություն է պահպանում Ուկրաինա ուղարկվող զենքի և տեխնիկայի հարցում։ Միայն 300 միլիոն դոլար արժողությամբ անվտանգության աջակցության վերջին փաթեթում պաշտպանության նախարարությունը թվարկել էր կոնկրետ համակարգերն և զենքերը:
ԱՄՆ պաշտոնյաները այս վերջին հիպերձայնային փորձարկման մասին երկու շաբաթ լռել են նույն պատճառներով՝ Կրեմլին կամ նախագահ Վլադիմիր Պուտինին չսադրելու համար, ասել է ԱՄՆ Պն ներկայացուցիչը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).