Последние новости

Բելառուսն ապրիլից ռուսական ռուբլու է անցնում գազի դիմաց հաշվարկներում

Բելառուսն ապրիլից ռուսական ռուբլու է անցնում գազի դիմաց հաշվարկներում։ Բելառուսի կառավարության տվյալներով՝ համապատասխան փաստաթղթերն այսօր Սանկտ Պետերբուրգում ստորագրել են էներգետիկայի նախարար Վիկտոր Կարանկևիչը և «Գազպրոմ» ՓԲԸ-ի կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը։

«Ավելին, ապրիլի 1-ից մատակարարվող բնական գազի սակագինն ավելի շահավետ է դարձել, քան նախատեսված էր մինչ այսօր գործող պայմանագրով։

Հաշվի առնելով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ մոտ ապագայում կառավարությունը որոշումներ կկայացնի՝ սպառողների վրա սպառվող բնական գազի գնային բեռը նվազեցնելու համար»,- նշվում է զեկույցում, տեղեկացնում է News.am-ը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ