ՍԴ–ն հետաձգեց Ալեն Սիմոնյանի ընտրվելու սահմանադրականությունը վիճարկող հայցի քննությունը
ԱԺ նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանի ընտրվելու սահմանադրականությունը վիճարկող հայցի այսօրվա դատաքննությունը հետաձգվել է։ Տեղեկությունը հրապարակվել է Սահմանադրական դատարանի կայքում։
Ընդդիմությունը ՍԴ էր դիմել` վիճարկելով ԱԺ նախագահի պաշտոնում Սիմոնյանի ընտրվելու սահմանադրականությունը։ Դիմումը պետք է քններ այսօր։
«Ելնելով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու անհրաժեշտությունից` ՍԴ–ն որոշել է վերսկսել գործի վարույթը։Սույն գործի դատաքննությունը հետաձգել և դատաքննությունը նշանակել 2022 թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 11.00-ին»,–նշված է ՍԴ աշխատակարգային որոշման մեջ։
Ի դեպ, ՍԴ-ն ընդդիմադիրների դիմումը քննում է գրավոր ընթացակարգով, այսինքն` փակ նիստով։
Հիշեցնենք` Ալեն Սիմոնյանն ԱԺ նախագահ ընտրվեց օգոստոսի 2-ին։ Օգոստոսի 10-ին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմեցին ՍԴ` պահանջելով չեղարկել ԱԺ նախագահի պաշտոնում Սիմոնյանի ընտրությունը, քանի որ, ըստ նրանց, անհավասար պայմաններ են ստեղծվել, և ԱԺ նախագահի պաշտոնում իրենց առաջադրած թեկնածուները՝ Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը, չեն կարողացել մասնակցել ընտրությանը. նրանք այդ ժամանակ կալանավայրում էին։
Սահմանադրական դատարանը ԱԺ նախագահի ընտրության սահմանադրականությունը վիճարկող դիմումը վարույթ ընդունեց սեպտեմբերի 6-ին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.