Ձևավորել համազգային համախմբում. Արցախի ԱԺ–ն հայտարարություն ընդունեց
Արցախի ազգային ժողովն այսօր հրավիրված արտահերթ նիստում հայտարարություն է ընդունել, որում կոչ է անում համահայկական մակարդակով ձևավորել համազգային համախմբում` Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ։
«Համոզված ենք, որ Արցախի և Հայաստանի հանրապետությունները, ունենալով սփյուռքի հայկական համայնքների լիարժեք աջակցությունը, մեկ բռունցք դառնալով միասնաբար կարող են դիմագրավել տարածաշրջանային մարտահրավերներին` պաշտպանելով մեր ազգային շահերը»,– ասված է հայտարարության մեջ։
Արցախի խորհրդարանը նաև արձանագրում է, որ աշխարհաքաղաքական ներկա բարդ ժամանակահատվածում Ադրբեջանը փորձում է տապալել ռուս խաղաղապահ առաքելությունը, շարունակում է զավթել նորանոր տարածքներ։ Արցախը, սակայն վերահաստատում է, որ ոչ ոք և ոչինչ չի կարող իրենց զրկել սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից։
Արցախը շարունակելու է հետևողական լինել միջազգային ճանաչման և տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացներում։
«Ներկա պայմաններում ՀՀ–ի կողմից Արցախի անվտանգության երաշխավոր լինելու պարտականության ամրագրումը և համահայկական միասնության մթնոլորտի ձևավորումը միայն կարող է բավարար պայմաններ ստեղծել հայ ժողովրդի ապագան հայրենի հողում երաշխավորելու համար։ Հայոց պետականության լինելիության և ժողովրդի անվտանգության բանալին գտնվում է Արցախում»,– նշված է հայտարարությունում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.