Կիևը պատրաստվում էր մարտին ուժով լուծել Դոնբասի հարցը. Նեբենզյան՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստում
Կիևի իշխանությունները պատրաստվում էին մարտին ուժով լուծել Դոնբասի խնդիրը: ՄԱԿ-ի ԱԽ նիստում այս հայտարարությունն է արել կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
Նրա խոսքով՝ այսօր ոչ միայն Ուկրաինայի արևելքում, այլև երկրի գրեթե ողջ տարածքում ռումբերի պայթյուններ են հնչում հենց այն պատճառով, որ Դոնբասում խաղաղություն բերելու այլ միջոց չէր մնացել այն բանից հետո, երբ Կիևը կտրականապես հրաժարվել էր կատարել Մինսկի համաձայնությունները և պատրաստվում էր մարտին Դոնբասի խնդիրը լուծել ռազմական ճանապարհով:
«Մեր հատուկ գործողության ընթացքում մենք բազմաթիվ համապատասխան գաղտնի հրամաններ ենք գտել։ Մեզ ասում են, թե Ուկրաինայում նացիստներ չեն կարող լինել։ Սակայն մենք շատ լավ գիտենք, որ դուք ոչ միայն ունեք նացիստներ, այլև, ցավոք, նրանք են ղեկավարում պարահանդեսը։ Եվ ինչպե՞ս կարող է այլ կերպ լինել, եթե Ուկրաինայի ազգային հերոսները նացիստների հանցակիցներ Բանդերան ու Շուխևիչն են, որոնք պատասխանատու են ոչ միայն Հոլոքոստի, այլև հարյուրհազարավոր խաղաղ լեհերի, ռուսների, ուկրաինացիների և հրեաների սպանության համար»,– հայտարարել է Նեբենզյան:
Նա նշել է, որ Վլադիմիր Զելենսկին գերադասում էր չնկատել ուկրաինացի նեոնացիստներին՝ ձևացնելով, թե նրանք պարզապես գոյություն չունեն։
Ավելի վաղ Ուկրաինայի իշխանություններն ու ԶԼՄ–ները տեսագրություն էին տարածել, որն իբր նկարահանվել է Կիևի մարզի Բուչա քաղաքում։ Կադրերում երևում է, որ ճանապարհին մարմիններ են ընկած։ Օգտատերերը ուշադրություն են դարձրել, որ «դիերը» շարժում են ձեռքերն ու թաքցնում վերջույթները՝ ռազմական տեխնիկայի անիվների տակ չմնալու համար։ Օպերատորի մեքենայի հայելիում կարելի է նկատել, թե ինչպես է «զոհվածներից» մեկը վեր կենում, երբ մեքենան անցնում է։
Կիևը խաղաղ բնակիչների մահվան մեջ մեղադրում է Ռուսաստանի զինվորականներին։ ԵՄ-ն սպառնում է նոր պատժամիջոցներով։
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ բոլոր լուսանկարներն ու տեսանյութերն Ուկրաինայի իշխանությունների սադրանքն են: Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, այն ժամանակ, երբ քաղաքը եղել է ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ, տեղի բնակիչներից ոչ մեկը չի տուժել բռնի գործողություններից: Նախարարությունում հայտնել են, որ ՌԴ բոլոր ստորաբաժանումները Բուչայից դուրս են եկել դեռևս մարտի 30-ին ՝ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ օրը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.