Последние новости

Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանն՝ աշխարհի գավաթակիրներ

Հայաստանի առաջատար մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը դարձել են աշխարհի գավաթակիրներ։

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան ամփոփել է աշխարհի գավաթի խաղարկության փուլերի արդյունքները։

Հենացատկում Արթուր Դավթյանն առաջին տեղը գրավել է 90 միավորով և 10 միավոր գերազանցել է երկրորդ տեղը զբաղեցրած ուկրաինացի Նազար Չեպուրնիին։

Վահագն Դավթյանը օղակների վարժության առաջատարն է՝ 85 միավոր։ Երկրորդ տեղում է թուրք Իբրահիմ Չոլակը՝ 80 միավոր։ Եռյակը եզրափակել է Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը՝ 53 միավոր։

Հայաստանի հավաքականը մասնակցել էր Կոտբուսի (Գերմանիա), Դոհայի (Քաթար) և Կահիրեի (Եգիպտոս) փուլային մրցաշարերին։ Վերջին փուլն անցկացվել է Բաքվում, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ