Արցախի ԱԺ-ը պարտավոր է սկսել գործընթաց՝ Արցախի ճանաչում հանուն փրկության
«Աշխարհաքաղաքական այս քաոսի մեջ, որը տիրում է ողջ աշխարհում, մեր մի բուռ դարձած հայրենիքը դարձել է սակարկման առարկա»,- Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա նշել, որ սկսած 2020 թվականի սեպտեմբերի 27-ից առ այսօր բոլորիս մոտ նույն զգացողությունն է, որ յուրաքանչյուր անցնող օրը ծանրագույնն էր, սակայն եկող օրվա հետ նոր ցավոտ անակնկալներ ու ծանր փորձություններ են, որոնք շատ դեպքերում վիրավոր ու կեղեքված Արցախի համար անհաղթահարելի են թվում, երբեմն էլ հենց այդպիսին դառնում:
«Մեզնից յուրաքանչյուրը գիտակցում է, որ պատերազմը չի ավարտվել։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հիբրիդային պատերազմ է վարում մեր դեմ, նաև այդ ամենը հաստատում՝ հրապարակայնորեն հռչակելով և օրենքի ուժ տալով պանթուրքիստական նկրտումներին: Օրեցօր թշնամական կողմի ավելացող և անկանխատեսելի դարձած ահաբեկչական գործողությունները, ինչի արդյունքում շարունակում ենք զոհեր և վիրավորներ ունենալ, հաստատում է, որ օրակարգ բերված «խաղաղության դարաշրջանի» բացումը կեղծ է, քանզի 1915 թվականի նմանատիպ կեղծ օրակարգով ցեղասպանվեց մեկուկես միլիոն հայ, իսկ ողջերը դարձան հայրենազուրկ։
Մեր առջև արյունարբու և հայատյաց թշնամի է, որը մեկ նպատակ ունի վերացնել հային ու տիրանալ մեր պատմական ողջ հայրենիքին: Մենք պիտի միշտ զգոն, միշտ պատրաստ լինենք դիմակայել ագրեսորին, հստակ պահելով կարմիր գծերը, այն է՝ Հայաստանը և Արցախը մեր պատմական հայրենիքն են, մենք երբեք չենք կարող կեղծ խաղաղության օրակարգ որպես ողորմություն վերցնել, պիտի երբեք չմոռանալ, որ խաղաղությունը պիտի լինի վաստակած և արժանապատիվ»,- հայտարարել է Մ. Հակոբյանը։
Նա ընդգծեց, որ Արցախը երբեք չի կարող Ադրբեջանի կազմում լինել, քանզի դա նշանակում է հրաժարվել Արցախից, հանձնել այն թշնամուն, չապրել Արցախում և կորստյան մատնել Հայաստանը:
«Կարմիր գիծ է Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացն ու 88-ի գաղափարը: Այսօր Արցախի Հանրապետությունը օրհասական իրավիճակում է, լինել-չլինելու ճամփաբաժնին է, ուստի Արցախի Ազգային Ժողովը պարտավոր է իր վրա վերցնել պատասխանատվություն և սկսել գործընթաց՝ Արցախի ճանաչում հանուն փրկության: Կարմիր գիծ է մեր համախմբվածությունն ու միասնականությունը: Ես գիտեմ, որ և այս դահլիճում, և դահլիճից դուրս գտնվող հայը, կրկնում եմ՝ հայը, մեկ նպատակ ունի ապրել արժանապատիվ, իր իսկ հայրենիքում և վերադարձնել սերունդներից վերցրածը։
Եվ հիմա, երբ կրկին հայի լինել չլինելու հարցն է, բոլորս մի կողմ պիտի դնենք ամեն բան՝ բնավորություն, բարեկեցություն, անձնական ցանկություններ և մի բռունցք դարձած փրկենք Արցախը»,- ասել է Մ.Հակոբյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 06:28
Национально-христианская партия "Зартонк" написала два заявления в прокуратуру на премьер-министра Армении Никола Пашиняна. Об этом представитель партии, адвокат Ара Зограбян сообщил в соцсети.
-
2025-07-23 06:24
Французские судьи во вторник постановили, что министр культуры Франции Рашида Дати и бывший исполнительный директор автомобильной компании Карлос Гон должны предстать перед судом по обвинению в коррупции и злоупотреблении властью в рамках дела о гонорарах за консультации, сообщает Reuters со ссылкой на источник в судебных органах.
-
2025-07-23 06:15
Легендарный британский музыкант Оззи Осборн умер в возрасте 76 лет, сообщает Sky News со ссылкой на его семью.
-
2025-07-23 06:12
Министры обороны Турции и Азербайджана Яшар Гюлер и Закир Гасанов подписали меморандум о взаимопонимании по укреплению взаимной военной безопасности, сообщили азербайджанские СМИ.