Последние новости

Կիևը «պաշտոնական ապացույցների» է սպասում Թբիլիսիից առ այն, որ Վրաստանը չի օգնում Ռուսաստանին

Կիևը «պաշտոնական ապացույցների» է սպասում Թբիլիսիից առ այն, որ Վրաստանը չի օգնում Ռուսաստանին շրջանցել արևմտյան պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, փոխանցում է Liga.net-ը։

«Մենք պաշտոնական ապացույցների և համոզիչ փաստարկների սպասում ենք Վրաստանից առ այն, որ նրանք դա չեն անում։ Հետո կորոշենք, թե ինչ գործողություններ ձեռնարկել, եթե այդ ապացույցներն ու փաստարկները բավականաչափ համոզիչ չլինեն»,- ասել է Կուլեբան, տեղեկացնում է News.am:

Նա հավելել է, որ եթե Ուկրաինան և նրա դաշնակիցներն «ազդեցություն չունենային Վրաստանի վրա, ապա ռուսներն արդեն այդ երկրով պատժամիջոցները շրջանցելու երթուղի կստեղծեին»։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ