Շառլ Միշել․ Եվրամիությունը ստիպված կլինի արգելել նավթի և գազի ներկրումը Ռուսաստանից
Եվրամիությունը ցանկանում է, որպեսզի Ուկրաինայում պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի, բայց թե ինչպես դա տեղի ունենա, ևս կարևոր է: Այս մասին հայտարարել է ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը` կոչ անելով դաշինքին ավելի շատ զենք ուղարկել Կիևին, փոխանցում է Reuters-ը։
«Մենք ցանկանում ենք, որպեսզի սա որքան հնարավոր է շուտ ավարտվի»,-- ասել է Բորելը Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ:
«Եթե մենք ավերված, տարածքով մասնատված և չեզոքացված երկիր չենք ցանկանում՝ միլիոնավոր վտարանդիներով և միլիոնավոր զոհերով, ապա այս պատերազմն այսպես չպետք է ավարտվի,- ասաց նա։- Ուստի մենք պետք է շարունակենք զինել Ուկրաինային… Ավելի շատ զենք, ահա թե ինչ են ուկրաինացիները սպասում մեզանից»:
Բորելը նշել է, որ ԵՄ-ի կողմից Ռուսաստանից նավթի և գազի շարունակական գնումները շատ անգամ ավելի շատ գումար է բերել Ռուսաստանին, քան այն ֆինանսական օգնությունը, որը ԵՄ-ն տրամադրել է Ուկրաինային։ «Մենք Ուկրաինային 1 միլիարդ եվրո են տվել… բայց միլիարդ եվրոն այն գումարն է, օրը մենք ամեն օր վճարում ենք (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինին մեզ մատակարարվող էներգիայի համար», - ասել է Բորելը:
Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի խոսքով՝ Եվրամիությունը ստիպված կլինի արգելել նավթի և գազի ներկրումը Ռուսաստանից, որպեսզի ճնշում գործադրի Մոսկվայի վրա՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։ «Կարծում եմ, որ վաղ թե ուշ միջոցներ կպահանջվեն նավթի և նույնիսկ գազի հարցում»,- ասել է Միշելը Եվրախորհրդարին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.