Գլենդելը կրկին հայ քաղաքապետ ունի
Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Արդաշես «Արդի» Քասախյանը երեքշաբթի՝ ապրիլի 5-ին, ընտրվել է քաղաքապետի պաշտոնում։ Քասախյանն այս պաշտոնում կփոխարինի Փոլա Դիվայնին, հայտնում է asbarez.com-ը:
Քասախյանն առաջին անգամ է զբաղեցնում քաղաքապետի պաշտոնը:
Կայքի փոխանցմամբ, Քասախյանը ծնվել է Բոստոնում, Գլենդելում է բնակվում 1986 թվականից:
Մինչ քաղաքային խորհրդում ընտրվելը, Քասախյանը 15 տարի աշխատել է որպես Գլենդելի քաղաքային գործավար: Նա 4 անգամ վերընտրվել է այդ պաշտոնում:
«Իմ կարիերայի մեծ մասը ես նվիրել եմ Գլենդելի բնակիչներին ծառայելուն: Սկզբից որպես քաղաքային գործավար, հետո քաղաքային խորհրդի անդամ, իսկ հիմա որպես քաղաքապետ ես կշարունակեմ ծառայել այդ մեծ հանրությանը և ապահովել նրա ապագան: Ես հպարտ եմ այդ հնարավորությամբ և շնորհակալ եմ իմ գործընկերներին, որ վստահեցին ինձ»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Վարդան Ղարպետեանը, Զարեհ Սինանյանը և այլ հայազգիներ ևս ղեկավարել են Գլենդելի քաղաքային իշխանությունը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».