Последние новости

ՀՅԴ ներկայացուցիչ․ Լիլիթ Մակունցը Լոս Անջելես դեռ չի այցելել

Լիլիթ Մակունցը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան է նշանակվել անցած տարվա օգոստոսից և որքան գիտեմ, Լոս Անջելես դեռ չի այցելել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչ, ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի անդամ Վիգեն Սոսիկյանը՝ հավելելով, որ իրենք որևէ հարաբերություն չունեն դեսպանի հետ:

«Ինչ տեսակ դեսպան պետք է լինի, որ ամենամեծ գաղութը մեկ անգամ չայցելի: Ես շատ էլ վստահ չեմ, որ ինքն իր դեսպանությունը հաջողությամբ է իրականացնում Վաշինգտոնում: Իրականում վստահ եմ, որ ձախողությամբ է առաջնորդվում, որովհետև նույն վարչակարգի, նույն մոտեցումների ծառան է: Ուրեմն ես չեմ կարող խոսել Լիլիթ Մակունցի մասին, որովհետև Արևմտյան Ամերիկայում ինքը մեզ անծանոթ է, չենք տեսել, միայն անունն ենք լսել և իր ձախավերությունն ենք տեսել Հայաստանի ԱԺ-ում»,-հայտարարեց նա:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ