Մոսկվայում կկայանա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը
Ապրիլի 8-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին ապրիլի 6-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Արարատ Միրզոյանի այցն աշխատանքային կլինի:
Մարիա Զախարովայի խոսքով՝ արտգործնախարարները մանրամասն կքննարկեն երկկողմ համագործակցության քայլերը բոլոր ոլորտներում, ինտեգրացիոն միություններում և այլ միջազգային հարթակներում:
Նաև մտքերի հանգամանալից փոխանակում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման վերաբերյալ։
«Հուսով ենք, որ Մոսկվայում կայանալիք բանակցությունները կնպաստեն դաշնակցային փոխգործակցության խորացմանը, խաղաղության և կայունության գործի առաջխաղացմանն Անդրկովկասում»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: