Последние новости

Դավիթ Իշխանյան․ Ի՞նչ գին է ունենալու այդ խաղաղությունը

Արցախում որևէ մեկը դեմ չէ խաղաղության, որևէ մեկը պատերազմի կողմնակից չէ, բայց խաղաղության դարաշրջանի բացումը ենթադրում է գին, այս մասին Արցախի ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է Արցախի Հանրապետության ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը։

«Ի՞նչ գին է ունենալու այդ խաղաղությունը։ Ինձ հետաքրքրում է մեկ հարց՝ մեզ հետ քննարկե՞լ են, մենք տեղյա՞կ ենք այն փաթեթին, այն գործընթացներին, որի շուրջ ծավալվելու են բանակցությունները», - ասել է արցախցի պատգամավորը։

Դավիթ Իշխանյանը հայտարարել է, թե այն գործընթացը, որն իրենց մտահոգությունների դաշտում է, պարտավոր են կանխել. եթե իրենց չհաջողվի, ապա հետագա սերունդները կկանխեն այդ գործընթացը։

«Մեզ դպրոցում ուսուցանել են մի հետաքրքիր ստեղծագործություն, որի վերնագիրն է՝ «Վաղը ուշ է լինելու», ես կարծում եմ՝ վաղը ուշ է լինելու», - ընդգծել է Իշխանյանը, տեղեկացնում է Aysor.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ