Ո՞ՒՄ ՀԱՇՎԻՆ Է ԳԵՐԱԿԱՏԱՐՎԵԼ ԾՐԱԳԻՐԸ
2022 թվականի 1-ին եռամսյակում հարկային եկամուտների և պետական տուրքի մասով պետական բյուջեի փաստացի մուտքերը կազմել են 400,6 մլրդ դրամ: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, հաղորդում է PanARMENIAN.Net-ը։
ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված ծրագրային ցուցանիշը սահմանվել է 395,4 մլրդ դրամի մակարդակում, այսինքն գերակատարումը կազմել է 5,2 մլրդ դրամ կամ 1,3%:
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. հարկային վճարումների ծրագրի գերակատարումը, իհարկե, կարելի է դասել դրական միտումների շարքին: Սակայն ողջ հարցն այն է, թե ինչի հաշվին է դա տեղի ունենում։ Իսկ տվյալ դեպքում՝ ում հաշվին։ Բացի այդ, պետք է հաշվի առնել ևս մեկ հանգամանք. որքանով է համարժեք բյուջեի հարկատուրքային ներհոսքի աճը այդ մուտքերի աղբյուրի աճի տեմպին։
Հայաստանի Հանրապետության Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա առաջին 3 ամիսներին սպառողական գների փոփոխության վերաբերյալ հերթական հաշվետվությունը: Միանգամից նշենք, որ պատկերը բավական մռայլ է: Ընդհանուր առմամբ 2022-ի հունվար-մարտ ամիսներին սպառողական գներն աճել են 7%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Առավել էական աճ է գրանցվել պարենամթերքի և ոչ ալկոհոլային ըմպելիքների գների մասով։ Դրանք թանկացել են 12,1%-ով։ Այս կամ այն չափով բարձրացել են բառացիորեն ամեն ինչի գները. ալկոհոլն ու ծխախոտը թանկացել են 7,9%-ով, հագուստն ու կոշկեղենը՝ 9,1%-ով, կոմունալ ծառայությունները՝ 3,4%-ով, կենցաղային տեխնիկան և կենցաղային իրերը՝ 5,1%-ով, առողջապահությունը՝ 1,2%-ով, տրանսպորտը՝ 4%-ով, հանգիստն ու մշակույթը՝ 10,6%-ով, հյուրանոցներն ու ռեստորանները՝ 5,3%-ով...
Բնականաբար, երկրի գրեթե բոլոր շուկաներում այդչափ էական և տոտալ թանկացումը պետք է իր արտացոլումը գտներ գանձարանի հարկային-մաքսատուրքային ներհոսքի աճի առումով։ Եվ ահա, ըստ էության, արտացոլվել է. ծրագրի գերակատարում ընդամենը 1,3%-ով՝ գների 7-տոկոսանոց աճի խորապատկերին։ Այստեղ նշենք, որ գների այդպիսի աճը նույնպես ծրագրի գերակատարում է։ Ըստ 2022-ի բյուջեի՝ տարեկան գնաճը Հայաստանում ամրագրված է 4%-ի (+/-1,5%) մակարդակում։
Այսպիսով, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստանի բյուջեի հարկային եկամուտների մասով «հաջողությունների» համատեքստում կարելի է արձանագրել երկու առանցքային գործոն։ Նախ, այդ «հաջողությունը» ձեռք է բերվել բնավ ոչ տնտեսության աշխուժացմամբ, ոչ էլ հարկվող բազայի ավելացմամբ, այլ գների տարրական աճով։ Այսինքն՝ քաղաքացիների եկամուտների հաշվին։ Երկրորդ, նույնիսկ դրանով հանդերձ՝ լրացուցիչ հարկային ներհոսքը չափազանց փոքր է, եթե հաշվի առնենք գների աճի մասշտաբներն ու տեմպերը։
Ակնհայտ է, որ գների համատարած աճի առումով առաջին եռամսյակն ընդամենը մեկնարկային է ընթացիկ տարվա համար։ Գազի սակագնի բարձրացումն ապրիլի 1-ից, անշուշտ, նոր թափ կհաղորդի գործընթացին։ Հաշվի առնելով մուլտիպլիկատիվ էֆեկտը՝ պարզ է, որ գների աճը շարունակվելու է և, հնարավոր է՝ ավելի արագացված տեմպերով։ Մանավանդ որ դրանում շահագրգռված է նաև կառավարությունը։ Որևէ ըմբռնելի տնտեսական ծրագրի իսպառ բացակայության պայմաններում, որի իրականացումը կարող էր ընդլայնել հարկվող բազան, հարկային լրացուցիչ եկամուտների հիմնական աղբյուր են մնում սպառողների դրամապանակները։ Միամտություն կլինի կարծել, թե այս կառավարությունը կարող է քայլեր ձեռնարկել համատարած թանկացումը զսպելու ուղղությամբ…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 09:36
Мэр Еревана Тигран Авинян сообщил в своем Telegram-канале, что в последние годы городское управление претерпело серьезные изменения, превратив Ереван в «современный, цифровой и быстро реагирующий на нужды горожан город». «В 2021 году по коридорам мэрии еще катали тележки, полные документов. А сегодня Ереван — современный, цифровой город, способный быстро откликаться на потребности жителей», — написал он, передает Panarmenian.net. Ключевые шаги трансформации: запуск платформы «Активный гражданин» — инструмента для участия горожан, гарантирующего прозрачность и подотчетность; внедрение единого электронного сервиса, где доступны все данные о долгах, разрешениях и переписке граждан. По словам Авиняна, 12 управлений мэрии уже используют ГИС-технологии в следующих направлениях: мониторинг системы вывоза мусора, градостроительное планирование с помощью 3D-моделей, оптимизация транспортных маршрутов, интеллектуальные системы полива зеленых зон.
-
2025-07-28 10:13
В июне в Армении был установлен новый исторический рекорд по числу зарегистрированных рабочих мест: 796 473 рабочих места. Как передает Арменпресс, об этом премьер-министр Армении Никол Пашинян сообщил на своей странице в Facebook. Премьер-министр отметил, что уровень экономической активности в стране составил 8,6%. «Люблю тебя, трудящийся, создающий продукт и созидающий государство народ Республики Армения», — такими словами завершил пост Никол Пашинян.
-
2025-07-24 10:05
Кабмин Армении отреагировал на победу главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна в арбитражном споре против правительства РА по делу об огосударствлении компании "Электрические сети Армении" (ЭСА), передает Sputnik Армения.
-
2025-07-23 09:20
На реализацию проекта «Образование – это модно» из средств государственного бюджета не было израсходовано ни одного драма. Финансировались исключительно мероприятия, связанные с деятельностью премьер-министра, в том числе его встречи с гражданами. Об этом на пресс-конференции 16 июля заявил премьер-министр Армении Никол Пашинян, передает News.am. «Государственные средства направляются на обеспечение деятельности премьер-министра. Например, микрофоны и стулья, используемые на этой пресс-конференции, также приобретены за счет бюджета, поскольку служат обеспечению моей официальной деятельности», - отметил он. «Проще говоря, финансировался не сам проект «Образование – это модно», а деятельность премьер-министра – его встречи с гражданами. Сегодня они проходят в рамках одной инициативы, завтра – в формате пресс-конференции или выездной встречи. Даже если я беседую с гражданами прямо посреди села – это также часть официальной деятельности, которая финансируется из государственного бюджета», - добавил Пашинян.