Խորհրդակցություններ՝ ՀԱՊԿ անդամ երկրների ԶՈւ ավիացիայի միջազգային թռիչքների վերաբերյալ
Ապրիլի 5-6-ը Մոսկվայում, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի բազայում կայացել են ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների խորհրդակցություններ «ՀԱՊԿ-ի անդամ պետությունների օդային տարածքում թռիչքների և ՀԱՊԿ-ի անդամ պետությունների զինված ուժերի միջազգային թռիչքների կազմակերպման և կատարման մասին» հարցի շուրջ:
ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) Կիրառման պլանավորման վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Յակովլևի ընդհանուր ղեկավարությամբ անցկացվող խորհրդակցություններին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության (տեսակոնֆերանսի ռեժիմով), Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի և քարտուղարության ներկայացուցիչները:
Ելույթ ունենալով միջոցառման մասնակիցների առջև՝ գեներալ-լեյտենանտ Անատոլի Յակովլևը նշել է, որ Ղազախստանում հունվարին տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին ռազմական զորակազմերի, սպառազինության և ռազմական տեխնիկայի օդային փոխադրումների հետ կապված միջազգային թռիչքների իրականացման հարցերի օպերատիվ լուծման սրությունն ու կարևորությունը՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակին անհապաղ արձագանքելու նպատակով:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի ավիացիայի միջազգային թռիչքների կազմակերպման և ապահովման հարցերի կատարելագործման միասնական մոտեցումները, սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմական գույքի փոխադրման հետ կապված միջազգային տարանցիկ թռիչքների իրականացման թույլտվությունների՝ միջգերատեսչական և միջպետական համաձայնեցման հետ կապված հարցերը:
ՀԱՊԿ-ի նորմատիվ իրավական բազայի կատարելագործման նպատակով նպատակահարմար է համարվել մի շարք փոփոխություններ առաջարկել ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորումների կարգավիճակի մասին 2010 թվականի դեկտեմբերի 10-ի համաձայնագրում, ինչպես նաև զինվորական և այլ կազմավորումների, նրանց շարժական գույքի, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի փոխադրումների ոլորտում ՀԱՊԿ-ի անդամ պետությունների համագործակցության մասին 2015 թվականի սեպտեմբերի 15-ի Համաձայնագրում:
Քննարկվել են կազմակերպության ձևաչափով ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրություն ընդունված համաձայնագրերի նորմերի իրականացմանն առնչվող հարցեր, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 10:58
Новое исследование показало, что домашние кошки могут отличить запах своего хозяина от запахов незнакомцев. Результаты исследования опубликованы в журнале Plos One.
-
2025-06-05 10:19
Въезд в США запрещен гражданам Афганистана, Мьянмы, Чада, Конго, Экваториальной Гвинеи, Эритреи, Гаити, Ирана, Ливии, Сомали, Судана и Йемена - 12 стран. Соответствующую прокламацию подписал президент Дональд Трамп, сообщает РБК со ссылкой на Белый дом.
-
2025-06-05 10:16
Газета "Грапарак" пишет: «В ГД разгорелись новые страсти вокруг нашумевшего проекта об освобождении от армии за деньги, разработанного депутатом от "Гражданского договора" Айком Саркисяном и одобренного правительством. В ходе закрытого обсуждения, состоявшегося на прошлой неделе в Национальном собрании, члены партии ГД сообщили, что Генеральный штаб Вооруженных сил выразил отрицательное мнение по проекту, написав: "Мы против".
-
2025-06-05 10:15
МИД Армении не уполномочен напрямую вмешиваться в процесс выдачи виз гражданам Армении иностранными посольствами, работающими на территории республики, а также осуществлять надзор за их деятельностью. Об этом говорится в ответе МИД Армении на письменный запрос Sputnik Армения.