Չինաստանը չի հանդուրժի Թայվանին զինելու կամ «անկախացանելու» փորձերը
Չինաստանի բանակը արդյունավետ միջոցներ կձեռնարկի արտաքին միջամտությունը և Թայվանի անկախությանը հասնելու փորձերը կանխելու համար, այս մասին այսօր հայտարարել է ՉԺՀ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Տան Քեֆեյը։
«Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է, Թայվանի հարցը առնչվում է Չինաստանի արմատական շահերին և արտաքին միջամտություն չի հանդուրժում», – հայտարարել է Տան Քեֆեյը` մեկնաբանելով ԱՄՆ–ի հավանությունը սպառազինության վերաբերյալ (այդ թվում Patriot ԶՀՀ) Թայվանի հետ գործարքին։
Նա ընդգծել է, որ «Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը գործուն միջոցներ կձեռնարկի՝ վճռականորեն ճնշելու արտաքին միջամտության ցանկացած ձև և անջատողական ուժերի կողմից Թայվանի անկախությանը հասնելու փորձերը, ինչպես նաև անշեղորեն պաշտպանելու է պետական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության գծով գործակալությունը (DSCA) հայտնել էր, որ պետդեպը հավանության է արժանացրել Թայվանին սպառազինության վաճառելու հավանական գործարքը, որն այդ թվում Patriot ԶՀՀ–ի սպասարկում է նախատեսում։ Նախնական 95 մլն դոլար գնահատվող պայմանագրի գլխավոր կապալառուն կլինի Raytheon Technologies ընկերությունը, որն արդեն իսկ մայրցամաքային Չինաստանի պատժամիջոցների տակ է Թայբեյին սպառազինություն վաճառելու համար։
Չինաստանի կենտրոնական կառավարության ու կղզու վրա գտնվող դրա նահանգի միջև պաշտոնական հարաբերություններն ընդհատվել են 1949 թվականին այն բանից հետո, երբ Չինաստանի կոմկուսի դեմ քաղաքացիական պատերազմում պարտություն կրած ուժերը՝ Չան Կայշիի գլխավորությամբ, տեղափոխվել են Թայվան: Շփումները կղզու ու Չինաստանի միջև վերականգնվել են 1980-ականների վերջին։ 1990-ական թվականների սկզբից կողմերը սկսել են շփվել ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 13:04
Азербайджановед Татевик Айрапетян анализирует отдельные части выступления Алиева через призму отношений Азербайджана с США, ЕС и Россией. Поскольку сегодня в разных источниках распространяется информация о том, что Трамп поделился видео, где Алиев его восхваляет, Айрапетян начинает с блока «Азербайджан – США».
-
2025-07-22 12:35
Уже несколько месяцев как главарь развязал вызывающую обеспокоенность кампанию против одного из самых священных символов национальной идентичности Армении – Армянской апостольской церкви. Об этом говорится в заявлении, распространенном оппозиционным движением «Аякве».
-
2025-07-22 12:32
Экс-глава общины Авшар и брат бывшего депутата Араика Арутюняна – Сурик Григорян вернет государству 22 миллиона драмов ($55тыс.). Об этом сообщает прокуратура Армении.
-
2025-07-22 12:31
Сколько бы Пашинян ни пытался уйти от 44-дневной войны и её последствий, его «конструктивный партнёр» Алиев постоянно напоминает, что чаша терпения переполнилась и политическое решение было принято после заявления: «Арцах — это Армения, и точка».