Ադրբեջանը «շտկումներ» է կատարել Շառլ Միշելի կողմից արված հայտարարության մեջ
Ադրբեջանի ԱԳՆ-ն ցանկացած փաստաթուղթ խեղաթյուրելու իր սովորական ոճով՝ լինի դա ՄԱԿ-ի բանաձևեր, թե եռակողմ հայտարարություններ, այս անգամ «շտկումներ» է կատարել ապրիլի 6-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո ԵԽ նախագահ Շառլ Միշելի կողմից արված հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ իր հայտարարության մեջ Միշելն «ընդգծել է հումանիտար բոլոր առկա խնդիրների ամբողջական և արագ լուծման անհրաժեշտությունը, այդ թվում՝ պահվող անձանց ազատ արձակումը և անհայտ կորածների խնդրի համապարփակ լուծումը»՝ He stressed the need for the full and speedy resolution of all outstanding humanitarian issues, including the release of remaining detainees and comprehensively addressing the issue of missing persons.
Սակայն Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ առեղծվածային կերպով անհետացել է «պահվող անձանց» ազատ արձակման պահանջի մասին հիշատակումը։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ երեկվա հանդիպումը, «որը 2021 թվականի դեկտեմբերի 15-ին կայացած կողմերի համատեղ հանդիպման շարունակությունն է, նվիրված էր տարածաշրջանում տիրող իրավիճակի, այդ թվում՝ անվտանգության, կայունության և խաղաղ զարգացման հարցերի քննարկմանը»:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ «հանդիպման ընթացքում լայնորեն քննարկվել են այն սկզբունքները, որոնց հիման վրա Ադրբեջանը միշտ հանդես է եկել հետկոնֆլիկտային փուլում տարածաշրջանի զարգացման հետ կապված, այդ թվում՝ 9/10, 2020-ի եռակողմ հայտարարության դրույթների լիարժեք պահպանման հարցերը, կողմերի միջև խաղաղության և վստահության խրախուսմանն ուղղված մարդասիրական քայլերի, երկու պետությունների սահմանների սահմանազատման և սահմանագծման, տրանսպորտային հաղորդակցությունների բացման համար կոնկրետ քայլերի շարունակությունը»։
«Երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարվել է սկսել երկու երկրների միջև խաղաղ համաձայնագրի նախապատրաստումն Ադրբեջանի կողմից մեկ տարի առաջ առաջարկված նախաձեռնության և որոշ ժամանակ առաջ մեր կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների հիման վրա։ Ընդգծվել է երկու պետությունների միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման կարևորությունը, մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև այս տարվա ապրիլի վերջ սահմանային համատեղ հանձնաժողովի ստեղծման մասին։ Նշվել է նաև երկու երկրների միջև տրանսպորտային և հաղորդակցության ուղիների բացման կարևորությունը, այդ թվում՝ երկաթուղային և ճանապարհային: ևս մեկ անգամ հայտարարվել է տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանն աջակցելու ԵՄ պատրաստակամության մասին»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Հայտարարությունն ավարտվում է ոչ միանշանակ հայտարարությամբ՝ «Այսպիսով, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ ԵՄ Խորհրդի նախագահի մասնակցությամբ բրյուսելյան հանդիպումը ևս մի կարևոր քայլ է, որը ձեռնարկվել է ի շահ Ադրբեջանի և խաղաղության ու հանգստության պայմաններում տարածաշրջանի հետագա զարգացման»։
Հատկանշական է, որ Ադրբեջանի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության հենց տեքստում պահվող անձանց ազատ արձակման պահանջի մասը պահպանված է, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 09:56
Американские исследователи из Канзасского университета пришли к неожиданным выводам о восприятии времени в зрелом возрасте. В научном журнале Personality and Social Psychology Bulletin (PSPB) были опубликованы результаты масштабного исследования, в котором участвовали 2500 человек. Анализ ответов показал: ощущение, что время ускоряется с возрастом, не связано с однообразием или рутиной. Ключевым фактором оказался личностный рост и насыщенность жизни.
-
2025-06-06 09:09
«В эти дни верховный лидер страны при поддержке своего ближайшего окружения пытается любой ценой сохранить в повестке искусственную антицерковную кампанию, которая останется в нашей новейшей истории как очередной позорный эпизод правления этой власти». Об этом написал иерей Абраам Мартиросян.
-
2025-06-06 09:04
Член Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Артак Закарян прокомментировал заявления министра иностранных дел Арарата Мирзояна.
-
2025-06-06 09:03
Российский военный эксперт Константин Сивков прокомментировал Alpha News антироссийские шаги президента Азербайджана Ильхама Алиева и новые заявления Баку о «Западном Азербайджане». По мнению эксперта, антироссийские действия Азербайджана продиктованы мощнейшим давлением со стороны Запада.