Դիլիջանն ու Թեոդոսիան քույր քաղաքներ են դարձել
Ղրիմի Թեոդոսիա և Հայաստանի Դիլիջան քաղաքները համաձայնագիր են կնքել և դարձել քույր քաղաքներ, հաղորդում Է Ղրիմի տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունը:
Ղրիմի պաշտոնական պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում։
«Դիլիջան ու Թեոդոսիան քույր քաղաքներ են դարձել», - ասվում է հաղորդագրության մեջ:
Դիլիջանի կողմից համաձայնագիրը ստորագրել է քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։
Իր հերթին Ղրիմի կառավարության փոխվարչապետ, Հանրապետության ֆինանսների նախարար Իրինա Կիվիկոն հայտարարել է, որ ստորագրված համաձայնագիրը նշանակալի իրադարձություն է Ղրիմի և Թեոդոսիայի համար, որը հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդավայրն է, և որտեղ միշտ բնակվել է ամենամեծ հայկական համայնքը, կան հին հայկական տաճարներ:
«Մենք վստահ ենք, որ այսօր ստորագրված համաձայնագիրը թույլ կտա ավելի մոտեցնել հայ և ռուս ժողովուրդներին, ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավել Ղրիմ և Հայաստան։ Փոխանակումներ կիրականացվեն արվեստի դպրոցների միջև։ Դիլիջանը Թեոդոսիային, իսկ Թեոդոսիան Դիլիջանին առաջարկելու բան ունի։ Մեզ միավորում է բարեկամության հազարամյա պատմությունը, որը պետք է ամրապնդվի», - ընդգծել է փոխվարչապետը։
Իր հերթին Սարգսյանը հայտարարել է, որ ստորագրված համաձայնագիրը հիմք կհանդիսանա քաղաքների միջև հետագա փոխշահավետ զարգացման համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: