Последние новости

ՄԱԿ ԳԱ-ն դադարեցրել է Ռուսաստանի անդամակցությունը Մարդու իրավունքների խորհրդին

ՄԱԿ Գլխավոր ասամբլեան հինգշաբթի դադարեցրել է Ռուսաստանի անդամակցությունը Մարդու իրավունքների խորհրդին՝ «Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժման միջոցով մարդու իրավունքների կոպիտ և համակարգված խախտումների և ոտնահարումների մասին» հաղորդումների պատճառով, հայտնում է Reuters-ը։

Որոշմանը կողմ է քվեարկել 93 երկիր, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 58։ Ռուսաստանի դուրս մնալու համար անհրաժեշտ է խորհրդի 47 անդամների ձայների երկու երրորդը. ձեռնպահները չեն հաշվվում։

Հայաստանն ու Ադրբեջանը չեն մասնակցել քվեարկությանը, Իրանը դեմ է քվեարկել, Վրաստանն ու Թուրքիան՝ կողմ։

Բանաձևի նախագիծը «լուրջ մտահոգություն է հայտնում Ուկրաինայում շարունակվող մարդու իրավունքների և հումանիտար ճգնաժամի կապակցությամբ, հատկապես՝ կապված Ռուսաստանի կողմից իրավունքների խախտման մասին հաղորդումների հետ»։

Ռուսաստանը Խորհրդի ամենաակտիվ անդամներից է, և, ըստ պաշտոնատար անձանց, հեռացումը զրկում է նրան հանդես գալու և քվեարկելու հնարավորությունից, թեև նրա դիվանագետները դեռ կարող են մասնակցել բանավեճերին, նշում է լրատվական գործակալությունը, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ