Ռուսաստանը վաղաժամկետ կասեցնում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում իր լիազորությունները
Ռուսաստանը ապրիլի 7-ից վաղաժամկետ կասեցնում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում իր լիազորությունները, ընդ որում, չի նահանջի մարդու իրավունքների ոլորտում ստանձնած միջազգային պարտավորություններից։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
«Ռուսաստանի Դաշնությունը որոշում է կայացրել վաղաժամկետ դադարեցնել իր լիազորությունները որպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ ս․թ․ ապրիլի 7-ից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ռուսական կողմը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ ապրիլի 7-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված բանաձևը դիտարկում է որպես «ոչ իրավաչափ և քաղաքականապես մոտիվացված քայլ՝ ՄԱԿ-ի ինքնիշխան անդամին ցուցադրաբար պատժելու նպատակով»։
«ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում անդամակցությունը վաղաժամկետ դադարեցնելու մասին մեր կայացրած որոշումը մարդու իրավունքների ոլորտում Ռուսաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից շեղում չէ։ Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է շարունակել նպաստել մարդու իրավունքների շուրջ կառուցողական երկխոսության ամրապնդմանը՝ բոլոր շահագրգիռ կողմերին ներգրավելով կոլեկտիվ զարգացման և պետությունների բոլոր խմբերի շահերին համապատասխանող որոշումների կայացման գործընթացում»,- ասվում է հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ Ռուսաստանը միշտ համարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը «մարդու իրավունքների խթանման և պաշտպանության համընդհանուր համակարգի կարևոր բաղադրիչ, որի հիմնական դերը կառուցողական և առավելագույնս ապաքաղաքականացված համակարգի զարգացմանը նպաստելն է», հաղորդում է «Интерфакс»-ը։
«Ռուսաստանի անկեղծ հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման գործին մեզ թույլ չի տալիս երկար մնալ միջազգային մեխանիզմի մաս, որը դարձել է այս խմբի երկրների կամակատար, որոնք իրենց նպատակներն իրականացնելու համար չեն խուսափում ինքնիշխան պետություններին բացահայտ շանտաժի ենթարկելուց»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.