ԵԱՀԿ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Բրյուսելում
ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո։ Այս մասին ասվում է Twitter-ում ԵԱՀԿ Լեհաստանի նախագահության հայտարարության մեջ։
Իր հայտարարության մեջ նախագահությունը ողջունում է նաև «խաղաղության հնարավոր համաձայնագրի հասնելու գործընթացի մեկնարկը»։
«Նախագահությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հարավային Կովկասում կայուն և խաղաղ միջավայր ապահովելու բոլոր ջանքերին»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ նախօրեին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև հանդիպում է կայացել։ Հանդիպմանը մինչև ապրիլի վերջը սահմանազատման հարցերով հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, իսկ երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարվել է սկսել խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 08:31
Председатель парламента Арцаха Ашот Даниелян назвал «циничной попыткой искажения реальности» последнее заявление помощника президента Азербайджана Хикмета Гаджиева.
-
2025-07-29 08:29
Ереван отзывает из Екатеринбурга почетного консула Армении Нарека Спартакяна, пишет URA.ru.
-
2025-07-29 08:28
Экономическая активность в Армении увеличилась на 6,3% г/г в январе – июне 2025 г. за счет услуг (+9,8%), торговли (+3,9%) и строительства (+18,5%). Об сообщает Евразийский банк развития.
-
2025-07-29 08:26
Заседание "суда" над армянскими пленными, включая бывших лидеров Нагорного Карабаха, в понедельник состоялось в Баку.