Ղազախստանը փոխել է դիրքորոշումը և դեմ է հակառուսական պատժամիջոցներին
Պաշտոնական Նուր-Սուլթանը դեմ է պատժամիջոցների ցանկացած կիրառմանը՝ որպես պետությունների վրա ճնշում գործադրելու գործիք։ Միակ բացառությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով սահմանված սահմանափակումներն են։ Այս մասին ապրիլի 7-ին հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեուբերդին, գրում է EADaily-ն։
Նախարարի խոսքով՝ «Խաբար 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Ղազախստանը չի նախատեսում ձեռնարկել Ռուսաստանի շահերը ոտնահարող որևէ գործողություն կամ հրաժարվել Մոսկվայի հետ գործընկերությունից։
«Ղազախստանը մտադիր չէ միանալ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների ճնշմանը»,- ընդգծել է Թլեյբերդին։
Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Թիմուր Սուլեյմենովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ղազախստանը գործիք չի լինի Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցները շրջանցելու համար և մտադիր է ենթարկվել հակառուսական և հակաբելառուսական պատժամիջոցների պահանջներին։
Նրա խոսքով՝ Ղազախստանի իշխանությունները չեն ցանկանում, որ երկրի նկատմամբ կիրառվեն ԱՄՆ-ի և ԵՄ-ի երկրորդական պատժամիջոցները, ուստի կանեն «ամեն ինչ՝ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները վերահսկելու համար»։
Verelq.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 08:39
США и Европейский союз достигли договоренности по новой торговой сделке, в рамках которой будет установлена единая ставка пошлин на уровне 15%. Об этом заявил президент США Дональд Трамп по итогам встречи с председателем Еврокомиссии Урсулой фон дер Ляйен.
-
2025-07-28 08:37
Прихожане армянской епархии Армянской Апостольской Церкви в Москве выразили поддержку Католикосу Всех армян Гарегину II на фоне обострившегося противостояния между Церковью и властями Армении. Об этом сообщает Telegram-канал "Армянская церковь Москвы".
-
2025-07-28 08:35
Появились новые подробности о 16-летнем подростке, утонувшем в 27 июля Азатском водохранилище.
-
2025-07-28 08:33
По благословению главы Ширакской епархии Армянской Апостольской церкви, архиепископа Микаэла Ачапахяна, 26 июля в Гюмри состоялся крестный ход, приуроченный к празднику Преображения Господня.