ՌԴ ԿԲ-ն որոշել է նվազեցնել հիմնական տոկոսադրույքը մինչև տարեկան 17 տոկոս
Ռուսաստանի Բանկի տնօրենների խորհուրդը որոշել է երկուշաբթի օրվանից՝ ապրիլի 11-ից, նվազեցնել հիմնական տոկոսադրույքը 300 բազիսային կետով՝ մինչև տարեկան 17 տոկոս, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Ռուսաստանի տնտեսության համար արտաքին պայմանները բարդ են մնում և էապես սահմանափակում են տնտեսական գործունեությունը։ Ֆինանսական կայունության ռիսկերը պահպանվում են, սակայն այսօր դրանք դադարել են աճել, այդ թվում՝ կապիտալի շարժի վերահսկման համար ձեռնարկված միջոցառումների շնորհիվ»,- ասվում է ԿԲ հաղորդագրության մեջ։
Ժամկետային ավանդների համար միջոցների կայուն ներհոսք կա, նշվում է զեկույցում։ «Բազայի էֆեկտի շնորհիվ տարեկան գնաճը կշարունակի աճել, սակայն վերջին շաբաթական տվյալները վկայում են գների աճի ընթացիկ տեմպերի զգալի դանդաղման մասին, այդ թվում՝ ռուբլու փոխարժեքի դինամիկայի հաշվին»,- նշել են ԿԲ-ից։
Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ դրամավարկային պայմանների խստացումը մասամբ փոխհատուցվել է «կառավարության և Ռուսաստանի բանկի վարկային աջակցության ծրագրերով, սակայն ընդհանուր առմամբ կշարունակվի սահմանափակել գնաճամետ ռիսկերը»:
Տոկոսադրույքի նվազեցման այսօրվա որոշումը «արտացոլում է սպառողական գների աճի արագացման, տնտեսական ակտիվության դանդաղեցման և ֆինանսական կայունության համար ռիսկերի բալանսի փոփոխությունը»։
Ռուսաստանի Բանկը հիմնական տոկոսադրույքի վերաբերյալ հետագա որոշումները կկայացնի՝ ելնելով արտաքին և ներքին պայմաններից բխող ռիսկերի գնահատումից, դրանց նկատմամբ ֆինանսական շուկաների արձագանքից և հաշվի առնելով գնաճի իրական և սպասվող դինամիկան՝ տնտեսության նպատակի, զարգացոման մասով: Կարգավորիչն առաջիկա նիստերին հիմնական դրույքաչափի հետագա իջեցում է թույլ տալիս:
Տոկոսադրույքների հետ կապված հաջորդ պլանային նիստը կկայանա ապրիլի 29-ին, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 09:33
На прошлой неделе Армянский национальный комитет Америки (ANCA) заявил, что 14 апреля окружной суд США отклонил иск на сумму 500 млн. долларов поданный, азербайджанским адвокатом из Лагуна-Бич (штат Калифорния) Айнур Багирзаде против ANCA и 29 других лиц. Об этом пишет The California Courier.
-
2025-04-23 09:31
Спецпосланник президента США Стив Уиткофф посетит Россию на этой неделе, он рассчитывает на встречу с президентом РФ Владимиром Путиным. Об этом заявила журналистам пресс-секретарь Белого дома Каролин Левитт.
-
2025-04-23 09:29
В рамках мероприятий, посвященных 110-й годовщине Геноцида армян, 21 апреля посол Армении во Франции Арман Хачатрян и дипломатический персонал посольства РА в церкви Сен-Сюльпис в Париже приняли участие в традиционной литургии в память о жертвах Геноцида армян. Об этом сообщило посольство РА во Франции.
-
2025-04-23 09:27
Журналист из Тавушской области Воскан Саргсян пишет: