Շուրջ 46 000 քաղաքացի է տեղահանվել Արցախից, որից 25 628-ը՝ վերադարձել
Արցախում 44-օրյա պատերազմից հետո տեղահանված, որից հետո նորից Արցախ վերադարձած քաղաքացիների համար շարունակում են օրակարգային մնալ բնակարաններով ապահովվելու և զբաղվածության հարցը կարգավորելու խնդիրները: Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը։
Նախարարի խոսքով՝ կարևոր անելիքների շրջանակներում է ներքին տեղահանվածներին իրավական կարգավիճակ տալու հարցը։
«Ներքին տեղահանվածներին իրավական կարգավիճակ տալու հարցին, ինչպես արդեն նշեցի՝ աշխատանքներն այդ ուղղությամբ մեկնարկել են, և արդյունքները հուսանք առաջիկայում տեսանելի կլինեն»,- ասել է նախարարը:
Խոսելով հատկացված սոցաջակցությունների մասին՝ նախարարն ասել է, որ Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված քաղաքացիներին 300 000 դրամի չափով միանվագ աջակցության է տրամադրում, 68 000 դրամի չափով չորս ամիս շարունակ տրամադրված աջակցություն, բնակվարձի փոխհատուցման ծրագիր, բնակելի տների կահավորման ծրագիր, որն առ այսօր շարունակվում է:
«2021 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար տեղահանված անձանց ՀՀ կառավարության կողմից տրամադրվել է ֆինանսական օժանդակություն՝ հետևյալ չափերով. երեխաներին՝ ամսական 50 000 դրամի չափով, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք՝ ամսական 50 000 դրամի չափով,չափահաս բոլոր քաղաքացիներն՝ անկախ սեռից և տարիքից (այդ թվում՝ կենսաթոշակառուները), եթե չունեն հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ՝ ամսական 25 000 դրամի չափով»,- նշել է նախարարը։
Նշվել է նաև, որ հունվար և փետրվար ամիսների համար աջակցություն է տրամադրվել հետևյալ չափերով. անչափահասներին և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողներին՝ ամսական 40 000 դրամ, մյուս բոլոր քաղաքացիներին՝ անկախ տարիքից և սեռից, ամսական 20 000 դրամ։
Հարցին, թե 44-օրյա պատերազմից հետո տեղահանվածների քանի՞ տոկոսն է հետ վերադարձել Արցախ՝ Արմինե Պետրոսյանը պատասխանել է․
«Ընդհանուր առմամբ, շուրջ 46 000 քաղաքացի է տեղահանվել, որից 25 628-ը վերադարձել է Արցախ»:
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.