Արցախի նոր դրոշ տեղադրվեց Ֆրանսիայի հրապարակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՅԴ–ական երիտասարդները Արցախի նոր դրոշ են տեղադրեցին Ֆրանսիայի հրապարակում:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո հանրահավաքի կազմակերպիչները Արցախի դրոշ էին տեղադրել Ֆրանսիայի հրպարակում, իսկ արդեն այսօր առավոտյան Ազգային ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչները ակցիա են իրականացրել՝ «Արցախը Հայաստան է. Մեկ պետություն՝ Մեկ դրոշ» խորագրով և ներկել են դրոշը՝ հեռացնելով Արցախը Մայր Հայրենիքից բաժանող սպիտակ հատվածը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք եկել էին փոխելու դրոշը, բայց տեսան, որ մի խումբ քաղաքացիներ արդեն եկել են դրոշը փոխելու:
«Հիմա իրարից անկախ մի քանի խումբ քաղաքացիներ եկել են ամեն մեկը դրոշը փոխելու:
Կարծում եմ՝ այն շարժումը, որի անունը չեմ ուզում տալ, իրենց ձեռքով իշխող խմբակի պատասխանն էր ապրիլի 5-ի հանրահավաքին: Փաստորեն, իշխանությունը զավթած խմբակի պատասխանը Արցախի դրոշը պղծելն էր: Այստեղ ոստիկանական խմբերը ծառայություն են իրականացնում և հարց է առաջանում, թե ինչպես են մարդիկ անխոչընդոտ հասել այստեղ, ներկել դրոշը ու հեռացել»,-ասաց Վարդանյանը:
Անդրադառնալով նրան, որ Արտաշատում ևս ինչ-որ մարդիկ հեռացրել էին Արցախի դրոշը, նա ասաց, որ պատկան մարմինները նորից տեղադրում են դրոշը այնտեղ:
«Սա արժանապատվության դրսևորում է, արժանապատվությունը Հայաստանում հաղթելու է»,-ասաց Վարդանյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.