Լավրով․ Ֆրանսիան և ԱՄՆ-ն հրաժարվում են համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում
Ֆրանսիան և ԱՄՆ-ն հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ ղարաբաղյան հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» գործունեությանը կամ ապագային, ես չգիտեմ, թե ինչպիսին կլինի ապագան, քանի որ այս խմբի մեր ֆրանսիացի և ամերիկացի գործընկերները ռուսաֆոբ հարվածով, փորձելով չեղարկել Ռուսաստանի Դաշնության հետ կապված ամեն ինչ, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակը»՝ ասելով, որ չեն շփվելու մեզ հետ այս ձևաչափով», - ասել Լավրովը՝ Արարատի Միրզոյանի հետ ասուլիսում։
Նախարարի խոսքով` «դա իրենց իրավունքն է. եթե իրենք պատրաստ են զոհաբերել կարգավորման շահերը Ղարաբաղում և, ընդհանրապես, Հարավային Կովկասում, պատրաստ են զոհաբերել հայկական կողմի շահերը այս դեպքում, սա նրանց ընտրությունն է»։
ՌԴ ԱԳՆ ղեկավարն այս մոտեցումը համարում է «բացարձակ անպատասխանատու»։
«Մենք լիովին հավատարիմ ենք, ինչպես միշտ, աջակցելու ղարաբաղյան իրավիճակի կարգավորմանը, հավատարիմ ենք բոլոր այն պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև», - ընդգծել է նախարարը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: