Последние новости

Շուրջ 1500 մարդ է տարհանվել «Մետրոնոմից» և «Ռոսիա մոլից»

Շուրջ 500 մարդ է տարհանվել «Մետրոնոմ» առևտրի կենտրոնից և մոտ 1000 մարդ «Ռոսիա մոլից»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ահազանգեր են ստացվել այդ առևտրի կենտրոններում ռումբերի տեղադրման մասին։

Ինչպես հայտնում են ԱԻՆ–ից, «Մետրոնոմում» ռումբի տեղադրման մասին ահազանգը ստացվել է ժամը 14։13–ին, «Ռոսիա Մոլում»` ժամը 14։56–ին։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Բժշկական ապահովման վարչության, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը: Իրականացվում են տեղազննման աշխատանքներ:

Newsarmenia.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ