Անտոնովը հայտարարել է ՌԴ–ԱՄՆ ռազմական դիմակայության սպառնալիքի մասին
Արևմուտքի երկրների գործողություններն Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության ֆոնին վտանգավոր են և սադրիչ, դրանք կարող են հանգեցնել ուղղակի ռազմական դիմակայության Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։
Ինչպես նշել է ռուս դիվանագետը` Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունը «Կիևի ռեժիմի կողմից ցեղասպանությունը դադարեցնելու ցանկության» արդյունք է միջազգային պարտավորությունների կատարման միջոցով:
«Ուկրաինայում հատուկ գործողությունն արդյունք է այն բանի, որ Կիևի ռեժիմը չի ցանկանում կանգնեցնել ռուսների ցեղասպանությունը՝ միջազգային պայմանավորվածություններին համապատասխան իր պարտավորությունները կատարելու միջոցով», - ասել է նա Newsweek ամերիկյան պարբերականին:
Անտոնովի խոսքով ՝ Մինսկի պայմանավորվածությունների «մահը» դարձավ ազգայնական խելահեղության և Կիևի ռեժիմի ռևանշիստական տրամադրությունների պատճառ։ Կիևն ընտրել է արագ ռազմականացման ուղին:
Անտոնովն արձանագրել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները վարում էին Ուկրաինայի ռազմական յուրացման քաղաքականություն. այդ երկիրը լեփ-լեցուն էր արևմտյան սպառազինությամբ, երբ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց միջուկային զենք ձեռք բերելու պլանների մասին: Եվ հիմա էլ Արևմուտքն ակտիվորեն ներգրավված է Ուկրաինայի իրադարձություններում։
«Արևւմտյան պետություններն անմիջականորեն մասնակցում են ընթացիկ իրադարձություններին, քանի որ շարունակում են Ուկրաինային զենք և զինամթերք մատակարարել՝ դրանով իսկ հետագա արյունահեղություն հրահրելով», -ասել է Անտոնովը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.