Последние новости

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 250 798 զբոսաշրջիկ

2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 250 798 զբոսաշրջիկ։ Իր ֆեյսբուքյան էջում տվյալները հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` ներկայացնելով նաև համեմատական տվյալներ այլ տարիների հետ։

Մասնավորապես, Քերոբյանը տեղեկացնում է, որ 2021-ի առաջին եռամսյակում ՀՀ է եկել 87 131 զբոսաշրջիկ, այսինքն` 163 667 զբոսաշրջիկով ավել մարդ է եկել այս տարի ՀՀ։ Սակայն այս տարվա ցուցանիշը զիջում է նախաքովիդյան` 2019-ի առաջին եռամսյակում ՀՀ եկած զբոսաշրջիկներ թվին։ Այս տարի, ի տարբերություն 2019-ի, 82 352-ով քիչ է ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը։

Միաժամանակ, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ամենաշատը հունվար ամսին են զբոսաշրջիկներ եկել ՀՀ (94 339 անձ), իսկ փետրվար և մարտ ամիսների ՀՀ եկածների թիվը հետևյալ պատկերն ունի` 72 262 և 84 197, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ