ՀՀ-ում աջակցող տեխնոլոգիաների մրցույթ է անցկացվում
Աջակցող տեխնոլոգիաների համար Հայաստանում նպաստավոր միջավայրի զարգացումը կարևոր է, քանի որ այն հնարավորություն կտա ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց, այլ նաև տարեցներին ապրել առողջ ու անկախ` մասնակցելով կրթությանը, աշխատաշուկային ու քաղաքացիական կյանքին։ Աջակցող տեխնոլոգիաների նախագծման ինժեներական (ATDEC) մրցույթի ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահ, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, տեղեկանում ենք Ավինյանի ֆեյսբուքյան էջից։
«Մրցույթը հնարավորություն է տալիս երիտասարդ ինժեներական և հետազոտական թիմերին` մշակելու աջակցող տեխնոլոգիաներ, որոնք կմեծացնեն աջակցության կարիք և հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորությունները հասարակության շրջանում»,–գրել է Ավինյանը։
Նշենք, որ մրցույթը կազմակերպել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը` ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՅՈւՆԻՍԵՖ-ի հետ համատեղ՝ բարելավված ծառայություններ, հավասար մասնակցություն և ներառական զարգացում ծրագրի շրջանակում:
Միաժամանակ, պոլիտեխնիկական համալսարանի պաշտոնական էջից էլ տեղեկանում ենք, որ մրցույթն առաջին անգամ է անցկացվում։
Մրցույթն ունի 2 ուղղություն՝ աջակցող էլեկտրոնային սարքեր և աջակցող ծրագրեր: Դրանք ներառում են լսողական, տեսողական, խոսքի խնդիրների լուծումներից մինչև տրանսպորտային միջոցները հասանելի դարձնող գաղափարներ: Մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել մոտ 150 թիմ՝ յուրաքանչյուրում 2-5 մասնակից։ Եզրափակիչ է անցել 22 թիմ, որոնք ժյուրիին պետք է ներկայացնեն իրենց նորարար լուծումները:
Եզրափակիչ դուրս եկած թիմերը երեք օր ունեն առաջարկած գաղափարները շոշափելի արդյունք դարձնելու համար: Սահմանվել է երեք անվանակարգ՝ 1.5 մլն, 1մլն 250 հազար և 1 մլն դրամ պարգևներով: Բացի այդ, կլինի նաև գլխավոր մրցանակ՝ 2,5 մլն դրամ: Ժյուրին հաղթողների անունները կհայտարարի վաղը` ապրիլի 10–ին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.