Ռուսաստանում հնարավոր է արգելափակեն YouTube-ը
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան YouTube-ի օգտատերերին նախազգուշացրել է հնարավոր խնդիրների առաջացման մասին:
«Դատելով ամենից՝ YouTube-ն իր համար դատավճիռ է ստորագրել: Պահպանեք բովանդակությունը, տեղափոխեք ռուսական հարթակներ: Եվ արագ»,- գրել է Զախարովան իր Telegram-ալիքում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ YouTube-ն արգելափակել է Դումայի պաշտոնական ալիքը: Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի խոսքով՝ «Дума ТВ» հեռուստաալիքի արգելափակումը Վաշինգտոնի կողմից քաղաքացիների իրավունքների և ազատությունների խախտումների հերթական ապացույցն է։
Նշենք, որ մարտի կեսերին РИА Новости-ի աղբյուրը հայտնել էր, որ Роскомнадзор-ն առաջիկա օրերին կարող է արգելափակել YouTube-ը: «Ամենայն հավանականությամբ, մինչև հաջորդ շաբաթվա վերջ YouTube-ն արդեն կարգելափակվի»,- հայտարարել էր գործակալության զրուցակիցը:
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.